Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի որոշ բնակավայրերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Գյումրի-Մարալիկ Dպ-500մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 18-ին ժամը 9:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ, Արթիկ քաղաքների, Ազատան, Ախուրյան, Նոր Ախուրյան, Արևիկ, Բենիամին, Այգաբաց, Կամոյի, Հացիկ, Հովունի, Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Շիրակ, Քեթի, Առափի, Հոռոմ, Լեռնակերտ, Գեղանիստ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Լուսակերտ, Սարատակ, Փանիկ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Անուշավան, Գետափ, Հայրենյաց, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հառիճ, Վարդաքար, Հովտաշեն, Սպանդարյան, Հայկասար, Արևշատ, Բայանդուր, Գուսաննա, Լուսաղբյուր, Շիրակավան, Ձորակապ, Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով Քարաբերդ, Հայկաձոր, Ամասիա, Մեղրաշատ, Բանդիվան, Աշոցք, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ողջի գյուղերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ավելին՝ այստեղ
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



