Իրանը եւ Բելառուսը ստորագրել են փաստաթուղթ նավթային ոլորտում համագործակցության մասին
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը եւ Բելառուսը ստորագրել են փաստաթուղթ նավթային ոլորտում համագործակցության մասին։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին եւ Բելառուսի «Բելնեւտեխիմ» ընկերության նախագահ Անդրեյ Ռիբակովը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի եւ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հանդիպման շրջանակում, տեղեկացրել է Mehr-ը։
Հուշագրի համաձայն՝ Իրանը Բելառուս կարտահանի տեխնիկական եւ ինժեներական ծառայություններ, նավթային սարքավորումներ եւ նավթաքիմիական արտադրանք, երկու երկրները կհամագործակցեն տեխնոլոգիական ոլորտներում եւ կօգտագործեն առեւտրի բարտերային համակարգը։
Գոլովչենկոն Մոհբերին ասել է, որ Թեհրանի եւ Մինսկի հարաբերությունների ընդլայնումը վերջին երկու տարում, կծառայի երկու երկրների տնտեսական եւ առեւտրային շահերին։ Նա ավելացրել է, որ Իրանի եւ Բելառուսի առեւտրի ծավալը կարող է ավելանալ՝ տարեկան 1 մլրդ դոլարի հասնելով։