Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այսօրվա մեր քաղած պտուղները Անդրանիկ Մարգարյանի ցանած սերմերն են. Սմբատ Լպուտյան

ИНТЕРВЬЮ

Հունվարի 8-16-ը Հայաստանի Շախմատի ակադեմիայում անցկացվում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարը՝ շվեյցարական եւ շրջանային մրցակարգերով: Հուշամրցաշարը մասնակիցների թվի եւ կարգի առումով տարեցտարի ռեկորդներ է գրանցում:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի մինչեւ 18 տարեկան ավելի քան 750 պատանիներ եւ աղջիկներ: Շրջանային մրցաշարի մասնակիցներն են միջազգային գրոսմայստեր Օլեքսանդր Բորտնիկը Ուկրաինայից, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաեւն ու Դավիթ Պառավյանը Ռուսաստանից, միջազգային վարպետ Ամին Տաբատաբայը Իրանից, միջազգային գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ու Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Տիգրան Կ. Հարությունյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Շահինյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանից:

Ներկայացնում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանի հետ մեր զրույցը Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի վերաբերյալ:

- Պարոն Լպուտյան, թեեւ մրցաշարը նվիրված է Հայաստանի երրորդ Հանրապետության ամենանշանավոր պետական գործիչներից մեկին՝ Անդրանիկ Մարգարյանին, բայց վաղուց այլեւս զուտ հանրապետական նշանակության միջոցառում չէ: Բավականին ուժեղ շախմատիստներ են մասնակցում: Միգուցե մեր զրույցն սկսենք մրցաշարի մարզական նշանակությունից:

- Այնուամենայնիվ, ես իմ խոսքը կսկսեմ հենց Անդրանիկ Մարգարյանի մասին, այնուհետեւ կանցնեմ մրցաշարի մարզական կողմին: Եթե չլիներ Անդրանիկ Մարգարյանը, այս մրցաշարը չէր լինի:

Ես նկատի ունեմ, որ այսօրվա մեր պայմանները, որոնք թույլ են տալիս անցկացնել նման խոշոր մրցաշար, հենց շնորհիվ Անդրանիկ Մարգարյանի է: Ես շատ ուրախ եմ, որ այն, ինչ մենք միասին մտածում էինք շախմատի ոլորտում մեր ապագայի կերտման ընթացքում, այսօր իրականություն է: Ամեն դեպքում, Մարգարյանը շատ յուրօրինակ պետական այր էր: Այսօրվա պտուղները նրա ցանած սերմերն են, ինչի մասին շատերը տեղյակ էլ չեն:

2002 թվականին Շախմատի ակադեմիան բացվեց հենց Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ: Կար պահ, որ շատ դժվարությունների առաջ էինք կանգնած: 1994 թվականից սկսել ենք ակադեմիա հիմնելու խոսակցությունները: Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, բոլոր նախագահների, վարչապետների հետ այս հարցը քննարկել ենք:

Բոլորն էլ հասկանում էին սրա կարևորությունը, բայց քայլեր կատարեց Անդրանիկ Մարգարյանը: Այս շենքի կառուցման ընթացքում Անդրանիկ Մարգարյանը անգամ կիրակի օրերին գալիս էր շինարարական աշխատանքներն իր աչքով տեսնելու: Նա մեծ սիրով էր հետեւում այս ամենի ընթացքին: Ինչ վերաբերում է մարզական կողմին, ապա սա երեւույթ է: Մասնակիցների թիվը 763 է: Սա ռեկորդային թիվ է նույնիսկ մեծ երկրների համար:

Մեծ երկրներում, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում, երբ անցկացվում է Եվրոպայի առաջնությունը, մրցաշարերի ժամանակ լինում է 1000-1300 երեխա, իսկ մեր փոքր երկրում նման թիվն իսկապես ռեկորդային է: Սա, կարելի է ասել, որ շախմատային մեծ տոն է: Թեեւ ամեն տարի խստացնում ենք մասնակցության պայմանները երեխաների համար, երեխաների թիվն ավելանում է տարեցտարի:

Երբ մենք կառուցեցինք Շախմատի ակադեմիան, հանրապետության նախագահի հետ մտանք դահլիճ, հարցրեց՝ Սմբատ, ինչու այսքան մեծ: Պատասխանեցի, թե կարծում եմ, որ սա մի քանի տարի անց փոքր կթվա: Եվ այդ օրը եկավ:

Այսօր մեկ մեծ դահլիճը բավական չէ մասնակիցների համար եւ տրամադրել ենք եւս մի քանի փոքր դահլիճներ: Մի քանի տարուց մենք չենք կարողանա ապահովել մրցաշարի ընթացքը: Այստեղ եկել են Հայաստանի ամենահեռավոր շրջաններից: Սա է մեր զարգացման ընթացքը:

- Մրցաշարին մասնակցում են բավական բարձր կարգ ունեցող շախմատիստներ՝ ընդհուպ մինչեւ միջազգային գրոսմայստերներ, որոնք հեռանկարային մարզիկներ են: Դա վկայում է այն մասին, որ մրցաշարը շատ բարձր կարգ ունի:

- Նրանք պատանի շախմատիստներ են, բայց տիտղոսներ նվաճած, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ: Կցանկանայի, որ հետագա տարիներին նույնպես նման ուժեղ կազմը պահպանվեր, որն այնքան էլ հեշտ չէ: Սա գուցե 9-րդ կամ 10-րդ կարգի մրցաշար է, բայց այդ շախմատիստներն իրենց պոտենցիալով աշխարհի ապագա ուժեղագույն շախմատիստներն են:

- Դժվա՞ր չէ նման բարձր կարգի շախմատիստներին ներգրավել այս մրցաշարին:

- Այո՛, դժվար է: Իրականում բոլորն էլ չեմպիոններ են: Որքան մրցանակային ֆոնդը բարձր է, որքան պայմանները լավ լինեն, այնքան ավելի հեշտ է լինում կազմ հավաքելը: Բայց ինչ որ կա, արդեն վատ չէ:

Զրուցեց Գագիկ Աղբալյանը

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри