Մեսսի. Սուարեսը մեր օրերի լավագույն կենտրոնական հարձակվողն է
СПОРТ«Բարսելոնայի» առաջատար, «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Լիոնել Մեսսին գովասանքով է խոսել թիմակից Լուիս Սուարեսի մասին:
-Ինձ համար բարդ է Լուիսին համեմատել այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ նախկինում եմ խաղացել: Միայն կարող եմ ասել, որ Լուիսը մեր օրերի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Նա շատ օգտակար է թիմի համար: Նրա հետ խաղալուց կարելի է միայն հաճույք ստանալ: Մենք հիանալի հարաբերություններ ունենք նաև խաղադաշտից դուրս:
Ես, Սուարեսը և Նեյմարը ցանկանում ենք թիմի համար լավագույնն անել, դա մեզ համար առաջնային նպատակ է: Նեյմարի հետ ևս լավ հարաբերություններ ունեմ: Նա միշտ իմ մասին գովասանքով է խոսում. հաճելի է լսել, որ թիմակիցներդ քո մասին դրական են արտահայտվում,-ասել է Մեսսին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



