Շակիրան «ծեր մոլագար» է անվանել միլիարդատեր Դոնալդ Թրամփին
ЛАЙФԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու ցանկություն հայտնած Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ երգչուհի Շակիրան Twitter-ի իր էջի միջոցով մեղադրել է ամերիկացի միլիարդատիրոջը ռասիզմի համար, գրում է korrespondent.net-ը։
Լատինամերիկյան երգչուհու վրդովմունքի պատճառը մեքսիկացիների և այլ լատինամերիկացիների հասցեին Թրամփի քսենոֆոբիական և շովինիստական արտահայտություններն են։
Մի քանի շաբաթ առաջ նա մեքսիկացի ներգաղթյալներին անվանել էր հանցագործներ՝ նշելով, որ Մեքսիկան ԱՄՆ է ուղարկում ոչ լավ մարդկանց, այլ «նրանց, ովքեր մի շարք խնդիրներ ունեն»: «Նրանք այստեղ թմրանյութեր և հանցագործություններ են բերում»,- ասել էր նա։
Շակիրան կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուի այդ խոսքերին: «Դա ծեր մոլագարի չար ռասիստական խոսքեր են, որոնք երկիրը պառակտման կբերեն և վնաս կհասցնեն ԱՄՆ ժողովրդավարությանը»,- ասել է նա։
Աղբյուրը` Tert.am:



