Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ասք՝ Մարինե Մարաբյանի մասին.ՀՀ ԱԺ պատգամավոր-ուրվականը

БЛОГ

Լուսինե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ավարտվեց 2015 թվականը: Այն նոր բացահայտումների տարի էր. ԱԺ-ն գերազանցեց մեր սպասելիքները. ի տարբերություն այլ պետական մարմինների՝ նրանք ընդհանրապես արհամարհում են՝ երևալով չափազանց զբաղված և անհասանելի:
Քանի որ համարվում ենք ժողովրդավար պետություն, որը ենթադրում է ժողովրդի իշխանություն՝ ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով, ուստի պարտքս եմ համարում այս ամենը ամենայն մանրամասնությամբ ներկայացնել Մարինե Մարաբյանի ընտրողներին: Իսկ հետևություններն ու մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողներին: 

Այսպես Մարինե Մարաբյանին համագործակցելու առաջարկը առաջին անգամ էլեկտրոնային նամակով ուղարկվել է 2015 թվականի հուլիսի 27-ին: Պատասխան չստանալով՝ 1 ամիս անց կապ ենք հաստատել իր օգնականի հետ, կրկին նամակ ենք ուղարկել վերջինիս տրամադրած էլ-փոստով՝ առաջարկելով մասնակցել սեպտեմբերի 4-6 կազմակերպվելիք Աղվերանում կայանալիք աշնանային դպրոցին: Սեպտեմբերի 1-ին ուղարկվել է օրակարգը, համաձայն որի Մարինե Մարաբյանը ներկայացնելու էր «Կնոջ դերը խորհրդարանում» թեման: Սակայն Մարինե Մարաբյանը այդպես էլ չպատասխանեց ու չմասնակցեց մեր հանդիպմանը. այնքան զբաղված է եղել, որ օգնականը չի կարողացել նրան տեսնել և տեղեկացնել այդ ամենի մասին (երևի էլ-փոստն էլ ժամանակ չի ունեցել ստուգելու):

Սեպտեմբերի 23-ին արդեն փոստով ենք նամակ ուղարկել Մարինե Մարաբյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանին: Մարինե Մարաբյանին ուղարկել ենք պատվիրված հետադարձ ծանուցագրով նամակ, որի համաձայն ստացել ենք ծանուցագիրը՝ ՀՀ ԱԺ ընդհանուր բաժնի ստորագրությամբ: Կից ուղարկում եմ նաև ստորագրության էլեկտրոնային պատճեն: Սակայն, փաստորեն, նամակի այս տեսակն էլ չնպաստեց սպասված արդյունք ստանալուն:

ՀՀ սահամանամերձ գյուղերում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն համապատասխան գյուղերի երիտասարդների համար հոկտեմբերի 7-ին հանդիպում էր կազմակերպել դեսպանների կամ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 5-ին էլ-փոստով նամակ ենք ուղարկել Մարինե Մարաբյանին՝ հրավիրելով նրան ևս՝ որպես սահմանապահ գյուղերի պատգամավոր, մասնակցելու նշված հանդիպմանը՝ երիտասարդներից լսելու առկա իրավիճակի վերաբերյալ, ովքեր ականատես են եղել այդ իրադարձություններին: Հրավերի մասին բանավոր՝ հեռախոսով տեղեկացվել է նաև նրա օգնականին: 

Հոկտեմբերի 14-ին ուղարկվել է սեպտեմբերի 23-ին փոստով ուղարկված նամակի էլեկտրոնային տարբերակը՝ որպես հիշեցում: Այս անգամ նամակներն ուղարկվել են արդեն ոչ միայն Մարինե Մարաբյանին և պարոն Գալուստ Սահակյանին, այլև Տավուշի մարզպետարան, Միքայել Վարդանյանին, Հասմիկ Ազիբեկյանին:
Այսպիսիով 2015 թվականին Տավուշի մարզի երիտասարդների համար Մարինե Մարաբյանի հետ հանդիպում կազմակերպելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Կից ներկայացված են ուղարկված նամակները: 

Հուսով ենք, որ 2016 թվականին Տավուշի մարզի «պատգամավորը» հավուր պատշաճի կիրականացնի իր լիազորությունները, այն է՝ հանդիպումներ կկազմակերպի Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչների հետ՝ կողմնակալ վերաբերմունք դրսևորելով և համաչափ մոտեցում ցուցաբերելով ՝ նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով և դրանք լուծելու պատրաստակամությամբ, որն էլ կնպաստի մարզի երիտասարդների ներուժի զարգացմանը լիարժեք ծավալով, կապահովի մարզի բնակիչների ընդհանուր բարեկեցությունը և կկանխի արտագնա աշխատանքը:

Ելնելով ՀՀ ԱԺ պատգամավոր-ուրվականի աշխատելաոճից՝ մարզի պատգամավորի հավանական արժանի թեկնածու կարող է լինել հենց այդ մարզի բնակիչը, ով իրոք մարզի շահերի մասին կմտածի ու կնստի աթոռին իսկապես աշխատելու և օգուտ տալու մտադրությամբ:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри