Իրաքը պատրաստ է վերսկսել նավթի արտահանումը Թուրքիա Քիրկուկից եւ Քուրդիստանից
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքը պատրաստ է վերսկսել նավթի արտահանումը Թուրքիա Քիրկուկից եւ Քուրդիստանից։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մոհամեդ Շիիթ ալ-Սուդանին, նշելով, որ Անկարան եւս պատրաստ է այդ գործընթացին։
Նավթի արտահանումը Իրաք-Թուրքիա խողովակաշարով դադարեցվել էր մարտի 23-ից, երբ Փարիզի արբիտրաժային դատարանը հօգուտ Բաղդադի որոշում էր կայացրել Անկարայի դեմ, հայտարարելով, որ վերջինը խախտել է 1973թ. համաձայնագիրը, նշել է Rudaw-ը։
«Թուրքական կողմը հայտարարել է, որ պատրաստ է նավթի արտահանման վերականգնմանը, բայց տարածաշրջանի նավթարդյունահանող ընկերությունները ստիպված կլինեն պայմանավորվել դաշնային կառավարության հետ պայմանագրերի եւ արտադրական ծախսերի հետ կապված»,- ասել է Սուդանին։ «Եթե այս մասը չլուծվի, այդ ընկերությունները կկանգնեցնեն արտադրությունը։ Եթե այս հարցը լուծվի եւ համաձայնություն ձեռք բերվի, ընկերությունները կկարողանան վերսկսել արտադրությունը, հետո նաեւ արտահանումը»,- ավելացրել է նա։
Քուրդիստանի նավթային արդյունաբերության ասոցիացիան հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Էրբիլը եւ Բաղդադը կորցրել են յոթ մլրդ դոլար այն բանից հետո, երբ մարտին դադարեցվել էր նավթի հոսքը Թուրքիա Քիրկուկից եւ Քուրդիստանից։