ՌԴ ռազմшվարական զսպման ուժերը վարժանքներ են անցկացրել Պուտինի ղեկավարությամբ (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպման ուժերը վարժանքներ են անցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Պուտինը լսել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցները։
Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը վարժանքների ժամանակ իրականացրել են զանգվածային միջուկային հարված՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի: Այս մասին Շոյգուն զեկուցել է Պուտինին:
Վարժանքներին ներգրավվել են «Յարս» շարժական կայանքը, միջուկային սուզանավ և երկու ռազմավարական հրթիռակիր։
Նշվում է, որ ՌԴ ռազմավարական զսպման ուժերը նպատակ ունեն զսպել ագրեսիան Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաև ջախջախել ագրեսորին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ։
Վարժանքի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ:
«Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է Կամչատկայի «Պլեսեցկի» տիեզերակայանից: «Սինևա» բալիստիկ հրթիռն արձակվել է Բարենցի ծովից՝ «Տուլա» ռազմավարական միջուկային հրթիռային սուզանավից։
ՌԴ ՊՆ-ն վարժանքներից տեսանյութ է հրապարակել: