Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան:
«Մենք պահանջում ենք, որ այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են սիոնիստական ռեժիմին (Իսրայելին) իր հանցագործություններում, անհապաղ հեռանան (Լիբիայի) տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։
«Եթե սիոնիստական թշնամու կողմից իրականացված ջարդերը չդադարեն, մենք պահանջում ենք Լիբիայի կառավարությունից դադարեցնել նավթի և գազի արտահանումն Իսրայելին աջակցող պետություններ»,- ասվում է հայտարարությունում։
Խորհրդարանն ամենախիստ ձևով դատապարտել է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունների գործողությունները՝ ընդգծելով, որ այս երկրներն աջակցում են Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, մինչդեռ նրանց առաջնորդները դասախոսություններ են կարդում մարդու իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: