ԱՄՆ-ը 70 մլն դոլար է հատկացնում փախստականներին օգնություն ցուցաբերելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է 70 մլն դոլար հատկացնել հատուկ պետական հիմնադրամից, որն ստեղծվել է փախստականներին շտապ օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Համապատասխան հանձնարարությունը տրվ ել է պետքարտուղար Ջոն Քերիին:
70 մլն դոլարի չափով միջոցները հատկացվում են «փախստականների ու ներգաղթյալների չնախատեսված արտակարգ կարիքների համար», նշել է նախագահի մամուլի ծառայությունը՝ ճշտելով, որ փողերը տրամադրվելու են «միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպություններին», իսկ դրանց բաշխմամբ զբաղվելու է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ազգաբնակչության, փախստականների ու ներգաղթյալների գործերի բյուրոն:
2015 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ-ն ընդունել է 85 հազար փախստականների (10 հազարով ավելի, քան սկզբնապես պլանավորվում էր), իսկ ընթացիկ տարում նրանց թվաքանակն ավելացվելու է մինչեւ 100 հազար:
Սիրիայից փախստականների թվաքանակը, որոնց ընդունումը թույլատրված է վերջին հինգ տարում, կազմում է 1,5 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



