Բայդենը հրամայեց հարվածել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է հարվածներ հասցրել Սիրիայում իրանական երկու օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետագա անհրաժեշտ միջոցները կձեռնարկի, եթե իրանամետ խմբերը շարունակեն հարձակում գործել ամերիկացի զինծառայողների վրա։
Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներն ինքնապաշտպանական բնույթ են կրում և կապ չունեն Մերձավոր Արևելքում հակամարտության հետ։
Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին հայտնում է, հարվածները հասցվել են F-16 կործանիչների կողմից, նրանց թիրախը եղել են զենքով և զինամթերքով պահեստները։
Պաշտոնյան պնդել է, որ «այն տարածքում, որտեղ հարվածներ են հասցվել, խաղաղ բնակիչներ չեն եղել»։ Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե հարվածների պահին Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող պահեստներում ներկա են եղել ԻՀՊԿ անդամներ։
Ավելին՝ այստեղ