Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքից․ Լուկաշենկոն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքից․ այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է БелТА-ն։ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ եթե ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության մասշտաբները չկանխվեն, ապա Մերձավոր Արևելքում կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը։
Ըստ Լուկաշենկոյի, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը սկսեն կռվել Իրանի հետ, նրանք անպայման պատասխան կստանան.
«Այլևս Իրանը չէ, որ քաշքշում է նրանց, այլ նրանք են սկսել քաշքշել իրանցիներին»:
Բելառուսի նախագահի խոսքով՝ Իսրայելի տարածքների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ Իրանի մասնակցության փաստեր չկան։
Լուկաշենկոն Մերձավոր Արևելքում իրավիճակը մեծ ողբերգություն է անվանել և հավելել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից իրանական արտադրության զենքի օգտագործումը չի նշանակում Իրանի մասնակցություն հակամարտությանը.
«Կա զենքի առևտուր։ Միգուցե ինչ-որ մեկը դա գնել է ինչ-որ ձեռքերով, իսկ հետո ինչ-որ ուժերի միջոցով այդ զենքերը հայտնվել են ՀԱՄԱՍ-ի ձեռքում»: