Շոկոլադը՝ հազի դեմ արդյունավետ միջոց
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Հազն ընդունված է բուժել մեղրով և կիտրոնով, իսկ Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանի պրոֆեսոր Էլլին Մորիսը խորհուրդ է տալիս այդ ցուցակին ավելացնել շոկոլադը: Շոկոլադում պարունակվող թեոբրոմին ալկալոիդը, պարզվել է, ավելի արդյունավետ է, քան կոդեինը՝ հազի դեմ դեղամիջոցների տարածված բաղադրիչից, հայտնում է kedem.ru-ն:
Ընդամենը երկու օրում թեոբրոմինը մեղմացրել է հազն ու բարելավել է 163 կամավորների կեսի քունը, իսկ մնացած մասն առողջացել է հաջորդ մի քանի օրերի ընթացքում:
Մոտ ապագայում գիտնականները կսկսեն հազի դեմ կակաոյի հիման վրա դեղ մշակել, իսկ մինչ այդ կարելի է շոկոլադով բուժվել: Ըստ պրոֆեսորի՝ տաք շոկոլադն ուժեղ բուժական ազդեցություն չունի, քանի որ չափազանց արագ է շարժվում կոկորդով և չի հասցնում դիպչել բոլոր նյարդային վերջույթներին: Ավելի արդյունավետ է դանդաղ մուգ շոկոլադ ուտելը:



