Եվրասիայի ներկա հակամարտություններից յուրաքանչյուրը կարող է վերաճել մեծ պատերազմի. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական մայրցամաքում ներկայում բռնկվող ցանկացած հակամարտություն կարող է վերաճել մեծ պատերազմի։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ դրանք բոլորն էլ վտանգավոր են յուրովի, դրանցից յուրաքանչյուրը կարող է մեծ պատերազմ դառնալ։
Հատկապես, իհարկե, եթե նկատի ունենանքայն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Այնտեղ մի քանի թեժ կետեր կան՝ Սիրիա, Եմեն, Լիբիա։ Այս ամենն արտահոսում է աֆրիկյան մայրցամաք», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Բելտա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ երբ քանդեցին Լիբիան, պետականությունը կորցրած այդ երկրի միջով ապօրինի ներգաղթյալների հսկայական հոսքեր եղան դեպի հյուսիս՝ Եվրոպա, իսկ հարավ գնացին Մուամար Քադաֆիին տապալած գրոհայինները, ընդ որում՝ եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական զենքով, իսկ հետո սկսեցին սպառնալ և մինչ օրս ահաբեկչական գործողություններով սպառնում են աֆրիկյան մեծ թվով երկրների:
Ընդ որում, արձանագրել է Լավրովը, վերջին շրջանում ամենայն սրությամբ է ծագել պաղեստինյան հարցը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ պարզ է արտահայտվել, որ Մոսկվան կտրականապես չի ընդունում և դատապարտում է ցանկացած ահաբեկչական գործողություն:
«Բայց, դատապարտելով ահաբեկչությունը, ՌԴ-ն կտրականապես համաձայն չէ, որ ահաբեկչությանը կարելի է պատասխանել՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ ուժի անխնա կիրառումը այն օբյեկտներում, որտեղ ակնհայտորեն գտնվում է քաղաքացիական բնակչությունը, ներառյալ պատանդ վերցնելը, այլ գործողություններ, որոնք չեն տեղավորվում միջազգային մարդասիրական իրավունքի մեջ,» - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։