Բանգլադեշցի կանանց արևային նախաձեռնությունը
ЭКОНОМИКАԲանգլադեշի լեռնային Ռանգամաթի շրջանում կանայք հանդես են եկել հանրային նախաձեռնությամբ, որպեսզի իրենց գյուղերն ապահովեն ջրով՝ արևային էներգիայի օգնությամբ։ Մինչ այդ նրանք ստիպված էին ամեն օր լեռնային հովտից ջուր կրել կժերով։ Իրավիճակը բարդացավ 2017թ., երբ սողանքը փակեց ջրանցքի մեծ մասը։ Դա խորացրեց ջրի անբավարարությունը, որը հազիվ էր բավականացնում խմելու և սննդի պատրաստման համար։ Գյուղացիներն այդ պատճառով սկսեցին լքել գյուղերը։ Այդ ժամանակ կանայք կարողացան մի հողակտոր ապահովել, որտեղ խողովակներ անցկացրին, արևային վահանակներ և ջրի պոմպ տեղադրեցին և սկսեցին ջուր ստանալ մոտ 120 մետր խորությունից։ Ստորերկրյա ջրերը լցնում են 5 հազար լիտր ծավալով ամբարը։ Նախաձեռնությունն օգնել է, որպեսզի 73 ընտանիք ջուր ունենա և անգամ երաշտի ժամանակ պահպանի տեղի անտառները։
Նախագիծը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և պարգեւատրվել է Local Adaptation Champions մրցանակով «Ներառական լիդերություն» անվանակարգում։
Հայաստանը այս առումով, իհարկե, անհամեմատ լավ դիրքերում է։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Գայանե Մանուկյան