Կրեմլն առաջին անգամ մեկնաբանել է Մախաչկալայի դեպքերը. Պուտինն այս հարցով հանդիպում կանցկացնի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլն առաջին անգամ մեկնաբանել է երեկ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սա հիմնականում արտաքին միջամտության հետևանք է, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա՝ քննարկելու Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության պառակտման համար:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը երկուշաբթի հրապարակային ելույթ կունենա բոլոր ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:
Մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։
Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։
Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։
ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակցի, նրանցից 60-ը բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության տարածքային բաժիններ՝ հետագա հետաքննության համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ՆԳՆ գլխավոր վարչությունը։
Դաղստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձերն արվում են դրսից, այդ թվում՝ ուկրաինամետ Telegram ալիքների միջոցով, երկուշաբթի լրագրողներին ասել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը, այդ թվում՝ կիրառելով արգելված մեթոդներ՝ կապված էթնիկ ատելության և միջկրոնական խնդիրների բորբոքման հետ, իրականացվում են մեր թշնամիների, մեր երկրի հակառակորդների կողմից»,- ասել էր նա։