Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը. Մամեդով
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության բանակցություններն ընթացել են մի քանի հարթակներում, հայկական կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ խաղաղության ապագա պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հաղորդում է «Լուրերը»։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, թե Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է մինչ այսօր։ Ուստի հաջորդ քայլերը պետք է Հայաստանն անի։ Այսօրվա դրությամբ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը»,- եզրափակել Է դիվանագետը։