Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է ավելի քան 200, անհետ կորել՝ 42 անձ. ՔԿ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս, կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու, կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանություն, բնաջնջում, ինչպես նաև ռասսայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական, կամ այլ հայացքներով, կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, կամ թշնամանքի շարժառիթով առևանգում կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով։

Նկատի ունենալով քրեական վարույթի բարդությունը և մեծածավալ լինելը, գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահի կողմից հրապարակված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Ապօրինի շրջափակումն ի սկզբանե իրականացվել է կեղծ բնապահպանական ցուցարարների կողմից։ Այնուհետև՝ 2023 թվականի ապրիլի 23-ին, Բերձորի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա, Ադրբեջանն ապօրինաբար տեղադրել Է անցակետ՝ այդպիսով ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելով իր քրեական վարքագծին:  Իսկ 2023 թվականի հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով:

Արդյունքում երկար ժամանակ խափանվել Է բուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան նախատեսված տեղափոխումները և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող մեկնումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ, ինչպես նաև ադրբեջանական կողմը արգելել է որևէ հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ 2022 թվականի դեկտեմբերից պարբերաբար, 2023 թվականի մարտ ամսից ամբողջովին ընդհատվել է գազի, իսկ 2023 թվականի հունվարից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այդ ընթացքում Հակարի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից առևանգվել են ԼՂ բնակիչ հանդիսացող քաղաքացիական անձինք։

Շարունակելով իր էթնիկ զտման քաղաքականությունը և դրան ուղղված գործողությունները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իր ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, մարտական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, կիրառելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները՝ նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ։

Ռազմական երկօրյա գործողությունների ընթացքում արձանագրվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիտավորությամբ, դաժանաբար  մահ պատճառելու, նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշտանգման ենթարկելու, նրանց նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիերը խոշտանգելու, անարգելու ռազմական հանցագործությունների դեպքեր։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության պլանավորված ու կանխամտածված քաղաքականության, դրա մասը կազմող՝ սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝  100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ և հնարավորություն:

Ընդ որում, բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության և այլնի հետ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա են դարձվել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների առևանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը: Քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։

Վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, վարույթով հաստատված՝ զոհված անձանց հարազատները ճանաչվել են տուժող, ինչպես նաև շարունակվում է դիերի նույնականացման գործընթացը։

ՀՀ քննչական կոմիտեում լայն ծավալով շարունակվում է բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանց ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։

Այս համատեքստում ՀՀ քննչական կոմիտեն կրկին հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված անձանց, վերոնշյալ հանցավոր արարքների վերաբերյալ ցանկացած ձևաչափով և կրիչով տեղեկատվության տիրապետող անձանց՝ դրանք տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ստացված տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է։

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»