Ասիայի ֆոնդային ինդեքսներն ընկնում են նավթի գների նվազման ֆոնին
ЭКОНОМИКАԱսիայի ֆոնդային ինդեքսները հունվարի 14-ին իջնում են նավթի գների նվազման, ինչպես նաեւ Չինաստանի տնտեսության վիճակի կապակցությամբ աճող անհանգստությունների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Չինական Shanghai Composite-ը սակարկությունների ընթացքում իջել Է 1 տոկոսով՝ մինչեւ 2 921,65 կետ: Այսպիսով, ցուցիչի արժեքը ցած Է ընկել այն նվազագույն ցուցանիշից, որը ՉԺՀ-ի բաժնետոմսերի շուկայում նշվել Էր ամառային անկման ընթացքում՝ 2 927,29 կետ:
Ճապոնական Nikkei 225-ը սակարկությունների ընթացքում կորցրել Է 4,1 տոկոս, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 1,6 տոկոս, ավստրալական S&P/ASX 200-ը՝ նույնպես 1,6 տոկոս:
Ներդրողներն ակտիվացրել են Չինաստանի ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը՝ երկյուղելով, որ յուանի թուլացումը կուժեղացնի կապիտալի արտահոսը երկրից այն պայմաններում, երբ ՉԺՀ-ի տնտեսության վերելքը շարունակում Է դանդաղել:
«Մենք տեսնում ենք վաճառքի հրահանգների թվի աճ, թեեւ երկարաժամկետ ներդրողները դուրս են գալիս շուկա՝ գնելով Էապես Էժանացած բաժնետոմսերը»,- նշել Է Հոնկոնգի Shenwan Hongyuan Group-ի վերլուծաբան Ուիլյամ Վոնգը:- Տարեսկզբին ՉԺՀ-ի ֆոնդային շուկայում դիտվող կտրուկ անկումը խիստ բացասական ազդեցություն Է գործում ներդրողների վստահության վրա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: