«3+3» ձևաչափը Թբիլիսիի համար անընդունելի է Ռուսաստանի պատճառով. Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսպես կոչված «3+3» ձևաչափը մեզ համար անընդունելի է Ռուսաստանի պատճառով. այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
«Մենք ցանկանում ենք տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել: Հենց այստեղից են բխում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու մեր ջանքերը: Ինչ վերաբերում է այսպես կոչված «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք ունենք շատ հստակ դիրքորոշում, քանի դեռ Վրաստանի օկուպացված տարածքները չեն ապաօկուպացվել Ռուսաստանի կողմից, և Ռուսաստանը չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ և չենք փորձի հաստատել եռակողմ հարաբերությունների ձևաչափ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ»,- նշել է Սամխարաձեն։