Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վրաստանի քաղաքացիության մասին» փոփոխությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիություն ստանալն ավելի հեշտ է դառնում։ Օրինագիծը քվեարկության դրվեց այսօր՝ նոյեմբերի 1-ին, լիագումար նիստում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի նախագահի կողմից օրինագիծը ստորագրելուց հետո Վրաստանում 5 և ավելի տարի օրինական բնակություն հաստատած անձինք այլ պայմանների առկայության դեպքում կկարողանան քաղաքացիություն ստանալ։ Մինչ այժմ օրենքը պահանջում էր երկրում ապրել 10 տարի և ավելի։
Քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց համար, սակայն, պարտադիր է մնում Վրաստանի պետական լեզվի, Վրաստանի պատմության և իրավունքի հիմնարար հիմունքների իմացության մակարդակի իմացությունը:
Օրենքի նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Փաստաթղթի հեղինակը Վրաստանի արդարադատության նախարարությունն է, այն խորհրդարան է ներկայացրել կառավարությունը: