Ադրբեջանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում մարդկանց ծեծի ենթարկած հանցախմբի ղեկավարին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում անցորդներին ծեծի ենթարկող հանցախմբի ղեկավար Թուրալ Մամեդովը, այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով հյուսիսային մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Վագիֆ Մամիշևին։
Նրա խոսքով՝ Մամեդովին կարտահանձնեն Ռուսաստանին բոլոր ընթացակարգային հարցերը լուծելուց հետո։
«Նա ձերբակալվել է, գտնվում է ոստիկանությունում, դուք պետք է հասկանաք, որ կա ընթացակարգ, ոչ ոք չի կարող մարդուն արտահանձնել միայն զանգով, արդեն կա արտահանձնման պահանջ, և այն բավարարվել է», – ասաց Մամիշևը։ .
Այս պահին Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական մաֆիայի անդամները Սանկտ Պետերբուրգում ծեծել են անցորդներին և տեսանկարահանել: