Տոկաևը շնորհավորել է Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման առթիվ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, հայտնում է Kazinform-ը։
«Ցանկանում եմ շնորհավորել պարոն Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ողջ ժողովրդին այն բանի համար, որ ձեր ժողովուրդը վերականգնեց տարածքային ամբողջականությունը և սկսեց քայլել դեպի զարգացման նոր փուլ։
Այս պատմական քայլը շատ կարևոր է և տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի որոշման համաձայն»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Թուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը։
Դրան մասնակցում են ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները։