ՀՀ-ն պետք է կատարի իր պարտավորությունները․ Էրդողանը պահանջներ է դնում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Այս մասին Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով, Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքում «Ադրբեջանը վերջ է դրել 30 տարվա օկուպացիային»։
«Այսպիսով մենք մեկ քայլ ավելի մոտ ենք խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին»,-ընդգծել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ «Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը մեծ նշանակություն ունի»։
«Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Դա Թուրքիային կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»։