Շիմոն Պերեսը հիվանդանոց Է տեղափոխվել սրտի ցավերով
ОБЩЕСТВОԻսրայելի քաղաքականության նահապետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հիվանդանոց Է տեղափոխվել սրտխփոցի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, հունվարի 14-ին Իսրայելի բանակային ռադիոյի եթերում հայտնել Է Պերեսի օգնական Այելեթ Ֆրիշը:
«Նա գիտակից վիճակում Է եւ կարող Է խոսել, բայց ցավեր ունի կրծքվանդակի շրջանում»,-ասել Է նա եւ հավելել, որ 92-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել Է եւ գտնվում Է Թել Ավիվի մերձակա Ռամաթ-Գան քաղաքի «Թել հա Շոմեր» հիվանդանոցում:
Մինչդեռ Իսրայելի հեռուստատեսության տասներորդ ալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, հայտնել Է, որ Պերեսը սրտի կաթված Է տարել եւ ներկայում նրան վիրահատում են Թել Ավիվի մերձակա կլինիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



