Լոնդոնում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների թիվը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների ներկայությունը՝ կանխելու համար ահաբեկչական հնարավոր գրոհները, որպիսիք անցյալ տարի տեղի ունեցան Փարիզում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի սեփական աղբյուրներ :
Հրատարակության տվյալներով՝ արդեն հունվարի 14-ին Լոնդոնի ոստիկանության ղեկավար սըր Բեռնարդ Հոգան Հոուն կհայտարարի քաղաքի պահպանության համար «լրացուցիչ 660 կարգի պահապաններ» ներգրավելու պլանների մասին, «որոնք հրազեն կրելու իրավունք ունեն»:
Նշվում Է, որ դա թույլ կտա «կրկնակի ավելացնել» իրավապահ մարմինների «զինված աշխատակիցների թիվը», որոնք ամեն օր ծառայություն են իրականացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



