Թուրքիան հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին՝ Գազայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին խորհրդակցությունների համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից:
Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս։
«Նեթանյահուն մեկն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ PR աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։
Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերն ու կենսական տարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց կյանքի իրավունք չեն տալիս»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։