Հայաստանյան բուհական և ակադեմիական հաստատությունները վերջնականապես և անդառնալիորեն կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը․ Դավիթ Սարգսյան
БЛОГԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանյան բուհական և ակադեմիական հաստատությունները վերջնականապես և անդառնալիորեն կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը:
Օկուպացիոն վարչակարգին հաջողվել է կամակատար ռեկտորների, դեկանների և այլ վարչական ղեկավարների միջոցով բուհական համակարգը և ակադեմիական ինստիտուտները բերել վեգետատիվ վիճակի, վերածել մշակաբույսի, հնազանդեցնել և լռեցնել դասախոսներին և ուսանողներին։
Պատմական մասշտաբի աղետի օրերին, փոխանակ լրջագույն հասարակագիտական ներուժի համախմբման, ելքերի որոնման, հստակ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու` ակադեմիկոսները, պրոֆեսորները, ռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչներն անվրդով կերպով մենագրություններ ու հոդվածներ են գրում (երբեմն` գրագողություն անում), ինչ-որ անհեթեթ միջոցառումներ կազմակերպում ու իրենք իրենց ծափահարում:
Ժամանակին ազգային արժեքների կարևորությունից խոսող սոցիալ-հասարակագետներն այսօր նորագույն պատմության ինտենսիվ աղճատման կատարածուներն են։ Խունտայի պահանջով նրանք ազգային գաղափարաբանությունն են ոչնչացնում, որ տեղը լցնեն թշնամական օրակարգով, և իրենց այդ դերով ավելի նողկալի են, քան նույնիսկ նրանց պատվիրատուները։
Բուհական և ակադեմիական համայնքի մեծ մաքրման ժամը մի օր ևս գալու է․․․
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



