Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են տանկիստների գործնական պարապմունքները
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում՝ «Ալագյազ» զինափորձարանում, սկսվել Է տանկային ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսուցման ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն ժամանակակից արդիականացված տանկերի նյութական մասը, կյուրացնեն նշանառման առանձնահատկությունները բարձրլեռնային տեղանքում: Նրանք տանկեր կվարեն տանկադրոմում եւ 300-ից մինչեւ 2 հազար մետր հեռավորությամբ հրաձգություն կիրականացնեն ձյան առատ ծածկույթի եւ լեռնային տեղանքի սառցակալման պայմաններում:
Զինծառայողների ցրտահարումը եւ հիվանդանալը կանխելու նպատակով դաշտային պարապմունքների ընթացքում ուսումնական վայրերում տեղադրվել են ջեռուցման կետեր, կազմակերպվել Է անձնակազմին հավելյալ սնունդով եւ տաք թեյով ապահովումը:
Պարապմունքներում, որոնք զինափորձարանում կշարունակվեն մեկ ամիս, ներգրավված Է զորամիավորման տանկային ստորաբաժանոմւների շուրջ հարյուր զինծառայող:



