ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերակայութունն ԱՊՀ-ի հետ համագործակցությունն Է. Անվտանգության խորհուրդ
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն ԱՊՀ-ի, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համագործակցության ամրապանդումն Է: Այդ մասին ասված Է նախօրյակին Ռուսաստանի նախագահի կողմից հաստատված Ազգային անվտանգության նորացված ռազմավարության վերաբերյալ ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւի մեկնաբանության մեջ, տեղեկացնում ԷԱրմենպրես-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ռազմավարության նոր խմբագրվածքում ճշգրտված են խնդիրները ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ Ռուսաստանի Դաշնության համագործակցության բնագավառում: Նշված Է, որ արտաքին քաղաքականության հանգուցային ուղղություններից մեկը երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարաբերությունների զարգացումն Է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների, Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության հետ»,- ասված Է փաստաթղթում:



