Հայ գեղասահորդները կմասնակցեն մեծահասակների Եվրոպայի առաջնությանը
СПОРТՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի 25-31-ը կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016 թ. Եվրոպայի առաջնությունը: Հայաստանիգեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս մրցաշարին Հայաստանից կմասնակցեն երկու առաջատար մենասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաեւ Թինա Կարապետյան – Սայմոն Սենեկալ պարային զույգը: «Եթե մեր մարզիկները հայտնվեն լավագույն տասնյակում, ապա այդ ցուցանիշը մեզ կգոհացնի: Սակայն ձգտելու ենք առավելագույնին,- նշեց ֆեդերացիայի նախագահը:
Մելանյա Ստեփանյանի խոսքով, առաջնությունը լավ ստուգատես է նաեւ մարտի վերջին Բոստոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելուց առաջ եւ հնարավորություն՝ լրացնելու Բոստոնի առաջնության ուղեգրերի բացը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



