Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շվեյցարիան մտադիր է Հայաստանում մարդասիրական օգնությունը ավելացնել 1,5 միլիոնով շվեյցարական ֆրանկով

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց ՝ անհապաղ հատկացնելով 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը գործադրում են բոլոր ջանքերը այդ մարդկանց ընդունելու և աջակցելու համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով՝ հատկապես գալիք ձմռան հետ կապված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան  1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի  աջակցելու համար։ Երեք առանցքային դերակատարների, այն է՝ ՊՀԾ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և  ԿԽՄԿ-ի միջև հավասարապես  բաշխված միջոցներն ուղղելու են փախստականների կենսական կարիքների բավարարմանը։

Հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ բոլոր երեք միջոցառումներն ուղղված կլինեն փախստականների տեղավորմանը, պարենային անվտանգության բարելավմանը և տնտեսական կայունության բարձրացմանը։

ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Շվեյցարիայի կողմից տրամադրվող 500 000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհը կօգտագործի Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «REBCA» (Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում) ծրագիրն ընդլայնելու համար, որը մեկնարկել է դեռևս 2022թ․ նոյեմբերին։

Լրացուցիչ միջոցների հաշվին «REBCA» ծրագիրն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղական բնակավայրերում բնակություն հաստատած առավել խոցելի փախստականներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող ընտանիքներին՝ նրանց տրամադրելով անհապաղ մարդասիրական, հոգեսոցիալական  և տնտեսական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև ինտեգրման մեխանիզմներ՝ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով։

500 000 շվեյցարական ֆրանկի չափով ներդրումը ՄԱԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրում (ՓԱԾ, RRP) հաստատվել էր հոկտեմբերի սկզբին, որի շրջանակներում գլխավոր գործընկեր է հանդիսանում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն։ ՓԱԾ-ը կամրապնդի ՄԱԿ ՓԳՀ-ի արտակարգ գործողությունները՝ օժանդակելու փախստականներին ընդունելուն և դիմակայունությունը բարձրացնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։  Որպես լրացուցիչ միջոց՝ հաղորդակցության և տվյալների վերլուծության ապահովման նպատակով ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների համար հատկացվել է շվեյցարացի փորձագետ։

500 000 շվեյցարական ֆրանկի չափով վերջին մասը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համատեղ աշխատանքների իրականացմանը, որոնք տրամադրում են հրատապ հոգեսոցիալական և տնտեսական օժանդակություն։

ԿԽՄԿ-ն շարունակելու է աջակցել  նաև Հայաստանի իշխանություններին՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

Հատուկ ուշադրություն է դարձվելու անհետ կորածների ընտանիքներին։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն 2023 թվականին ԿԽՄԿ-ին՝ տարածաշրջանում իր գործունեությունն իրականացնելու նպատակով արդեն իսկ հատկացված մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի չափով ֆինանսավորման։ 

Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрд