Հայ քաղաքական գործիչների օտարազգի կանայք
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Սերը չի հարցնում ոչ միայն տարիք, այլ նաեւ ազգային պատկանելություն։
Wnews.am-ը ներկայացնում է այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց կանանց ընտրության հարցում կանգ են առել ոչ թե հայուհիների, այլ օտարազգի կանանց վրա։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ազգությամբ հրեա է։
Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հայրական ազգանունն է Պլեսկովսկայա։
Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում:
Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից:
Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամուսնացել է 1972 թվականին։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասպիրատն էր։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Երեւան: 1975 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դավիթը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ամուսնացել է 2014թ. մարտի 15-ին։ Նրա կինն ազգությամբ ռուս Կատերինա Չերկաշինան է։
Պատգամավորի կինը ծնվել եւ մեծացել է Սիբիրում։ Նա պատմում է, որ մինչ ամուսնու հետ ծանոթանալը, հայերի հետ չի շփվել եւ ազգությամբ հայ ծանոթներ չի ունեցել։
«Հայաստանում ինձ դուր է գալիս, անգամ չեմ էլ զգացել, թե ինչպես եմ ինտեգրվել այս մթնոլորտում»,- ասում է Կատերինան, ով շարունակում է ուսումնասիրել ու սովորել հայերեն։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ամուսնացել է 1987 թվականին։
Նրա կինն ազգությամբ ռուս է։
Արա Աբրահամյանն իր կնոջից մեծ է տասներկու տարով։
«Ես նրան ճանաչել եմ դեռ մանկուց։ Բանն այն է, որ առաջին հերթին ծանոթացել եմ իր հոր հետ։ Այդ ժամանակ ես միավորման տնօրեն էի, իսկ ապագա անեերս զբաղեցնում էր ղեկավարի պաշտոնը եւ գավառից Մոսկվա էր տեղափոխվել։
Դա 80-ականների սկզբին էր, այնպես որ Նատաշան, կարելի է ասել, մոսկվացի է։
Ես եւ իր հայրը լավ հարաբերություններ ունեինք, մենք սկսեցինք ընկերություն անել, նա պարբերաբար Հայաստան էր այցելում եւ մեզ հյուր գալիս, իսկ երբ ես էի Մոսկվա գնում, իրենց էի հյուր գնում։
Նատաշան այդ ժամանակ դեռեւս փոքր աղջիկ էր, դպրոց էր հաճախում, կարո՞ղ էի արդյոք մտածել, որ նա իմ երեխաների մայրը կդառնա…»,- պատմում է Արա Աբրահամյանը։










