Մոսկվայի մարզում երեխան հայտնաբերել է հանցագործի կմախքը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի մարզում երեխան խաղալիս է եղել Սերպուխովի դպրոցի մոտ, երբ հանկարծ կմախք է հայտնաբերել։ REN TV-ին հասած տեղեկությունների համաձայն՝ չորրորդ դասարանի աշակերտը գետնին մարդու գանգ է նկատել։ Մոտակայքում ընկած են եղել ուսապարկ, հագուստ և ոսկորներ։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։
Ուսապարկից առգրավել են բանկային քարտեր և բժշկական փաստաթղթեր՝ նախկինում խարդախության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար բազմիցս դատապարտված Սերգեյ Ս.-ի անվամբ։
Պարզվել է, որ անձը գտնվում էր դաշնային հետախուզման մեջ՝ հարկադիր աշխատանքից խուսափելու կասկածանքով։ Ներկա պահին քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների վերաբերյալ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



