Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Նկարների մեջ կյանք կա, նկատելի են հուզականությունը, մաքրությունն ու մանկականությունը»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 25-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ Մարիա Մխիթարյանի՝ Մարիա Արամիի «Վերջ պատերազմներին» խորագրով անհատական ցուցահանդեսը: Մարիայի մայրիկը մեծ պատիվ է համարում այն փաստը, որ դստեր 7-ամյակը դեռ չլրացած՝ նրա նկարները ցուցադրվեցին Նկարիչների միությունում:

«Շնորհակալություն ենք հայտնում Միության նախագահ Սուրեն Սաֆարյանին, որ թույլ տվեց Մարիային անհատական ցուցահանդես ունենալ Միությունում: Սա մեկ-երկու տարի առաջ ուղղակի անհասանելի երազանք էր մեզ համար, այդ ուղղությամբ անգամ չէինք էլ կարող մտածել: Սա թվով երրորդ ցուցահանդեսն է, առաջինը տեղի է ունեցել իր ծննդավայրում՝ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում, երբ հինգ տարեկան էր, երկրորդը՝ սահմանամերձ Ջերմուկում՝ Գնդեվազում կայացած Ծիրանի փառատոնի շրջանակներում: Փառատոնը 6500-7000 հոգու հյուրընկալեց այդ օրը: Այդ ցուցահանդեսը լրիվ այլ տեսակի մեջ էր: Երրորդն էլ՝ արդեն Երևանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշխենը:

Մարիայի մասին «Փաստը» պատմելու առիթ ունեցել էր դեռևս նախորդ տարի ապրիլին: Այդ ժամանակ նա դեռ պատրաստվում էր իր առաջին անհատական ցուցահանդեսին: Երևանյան ցուցահանդեսի արձագանքներն անգամ հարյուրապատիկով գերազանցել են ծնողների սպասելիքները: «Չէինք սպասում նման արձագանքի, չէինք ակնկալում, որ ցուցահանդեսի ժամանակ կհյուրընկալենք մարդկանց, որոնք մեր ժամանակակից արվեստի ակնառու դեմքերն են: Դա մեզ համար մեծ պատիվ էր: Ունեցանք նաև անակնկալ հյուրեր, ովքեր լսել էին, որ միությունում Մարիայի ցուցահանդեսն է, և որոշել էին այցելել: Մեզ համար հաճելի անակնկալ էր մաեստրո Տիգրան Մանսուրյանի այցը:Մարիան երկու անգամ հանդիպել է նրան, նվիրել իր գործերից: Չէինք կարողացել իր հետ կապ հաստատել և ձայնային հաղորդագրությամբ էինք ուղարկել հրավերը:

Ներկա էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլ յանը: Նա պատրաստվում է գիրք հրատարակել Վայոց ձորի ճաշատեսակների մասին, նշեց, որ Մարիայի նկարներում տեսնում է վայոցձորյան համն ու հոտը: Նկարիչ Հրանտ Թադևոսյանն ասաց, որ Մարիան «աննորմալ կատաղած երևույթ է»: Մինաս Ավետիսյանի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը, հավելեց, որ Մարիայի տեսակը ևս մեկ անգամ փաստում է այն գաղափարը, որ նկարիչ չեն դառնում, նկարիչ ծնվում են: Նկարիչ Մարտիրոս Բադալ յանը քայլելով անցավ Մարիայի «Սեր» նկարի կողքով, հարցրեց՝ Գուստավ Կլիմտի՞ց է ոգեշնչվել, դրական պատասխան ստանալով՝ նշեց՝ սա Կլիմտի նկարից լավն է, նկարի ջերմությունը զգացի: Նկարիչներն էին վկայում, որ Մարիայի նկարների մեջ կյանք կա, հուզականությունը, մաքրությունն ու մանկականությունը նկատելի են: Մեզ համար հաճելի անակնկալ էր պատանեկության ստեղծագործական կենտրոնի «Նկարչություն» խմբակի սաների և նրանց խմբավար Մելինեի ներկայությունը: Նրանք եկել էին մազերին նույնպիսի գունավոր թելիկներով, ինչպիսիք նաև Մարիան ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այս ցուցահանդեսի հաջողությունը, դրական արձագանքները իրենց համար ազդակ են, որ ճիշտ ուղով են ընթանում: Մարիան մոտ 700 նկար ունի: «Նա սկզբում ամենուր էր նկարում: Մեր ուղին՝ Մարիայի նկարել սկսելուց մինչև ցուցահանդեսներ, բավականին դժվար է եղել: Ամուր նյարդեր են պետք, ֆինանսներ նյութեր ձեռք բերելու համար, իհարկե, նաև ժամանակ: Հիմա նկարելը կարծես Մարիայի պահանջմունքներից մեկը լինի, երբ իրեն ասում ենք՝ նկարո՞ւմ ես, ասում է՝ ես խաղում եմ: Ցանկություն հայտնեցինք, որ գեղարվեստի դպրոցում սովորի, բայց վարպետը՝ Կամսարը, ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, խորհուրդ տվեց՝ թող ինքնուրույն նկարի:

Երբ Մարիան սկսեց նկարել, մարդիկ երկու խմբի էին բաժանվում: Մի մասն ասում էր, որ նկարների հեղինակը նա չէ, մյուս մասը հակառակն էր պնդում: Մինչդեռ նկարիչները փաստում էին, որ նկարների հեղինակը երեխա է, քանի որ, օրինակ՝ դիմանկարում փորձառու նկարիչն աչքն ու քթի կառուցվածքն այլ կերպ կպատկերեր և այլն: Երբ երևանյան ցուցահանդեսից վերադարձանք Եղեգնաձոր, բոլորը շնորհավորում էին Մարիային, շատերն ափսոսում, որ չկարողացան ներկա գտնվել: Երեկոյան հայրիկին ասաց, որ ուզում է անհատական ցուցահանդես նաև Եղեգնաձորում ունենալ, որովհետև «իմ ընկերները, մեր ծանոթները չեն կարողացել Երևան գալ»: Ցանկություն ունենք թվով արդեն չորրորդ ցուցահանդեսը կազմակերպել, որ մեր վայոցձորյան հանրույթը ևս կարողանա ներկա գտնվել դրան»,-եզրափակում է Մարիայի մայրիկը՝ զրույցի վերջում խնդրելով բոլոր ծնողներին, որ երբեք չկոտրեն իրենց բալիկների երազանքները և այն շնորհը, որ Աստված է տվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%