Մեղադրում է ու սպառնում․ ի՞նչ է պնդել Ալիևն Աստանայի գագաթնաժողովում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք ուժով վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, և մենք հպարտ ենք դրանով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՏՀԿ-ի անդամ երկրներին, ովքեր շնորհավորեցին Ադրբեջանին այս պատմական հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա կրկին մեղադրանքներ է հասցեագրել Հայաստանին, նշելով, թե «գրեթե 30 տարի Հայաստանը ռազմական օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսը, իսկ Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել են իրենց պապենական հողերից և դարձել փախստականներ ու ներքին տեղահանվածներ»։
«2020 թվականին Ադրբեջանը, օգտվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից, հաղթեց Հայաստանին Հայրենական պատերազմում»,-ասել է Բաքվի բռնապետը։