Անսպասելի պատճառներ, որոնք խանգարում են նիհարել
ЛАЙФԻնչու են մարդիկ գիրանում: Կարծես թե միակ պատճառն այն է, որ նրանք շատ են ուտում եւ չեն մարզվում: Սակայն սա խնդրի շատ փոքր մասն է: Իրականում բազմաթիվ են այն դեպքերը, երբ մարդիկ դիետա են պահում, իրենց տանջում ֆիզիկական վարժություններով, սակայն արդյունք չկա: Կան մի շարք անսպասելի պատճառներ, որոնք թույլ չեն տալիս մեզ նիհարել, որոնք են դրանք:
Չափազանց քիչ սնունդ
Թվում է, թե սա անտրամաբանական է, սակայն երբ մարդիկ սկսում են դիետաներ պահել, մի շարք կարեւոր վիտամիններից են զրկվում, որոնք օգնում են նյութափոխանակությանը: Բացի այդ, օրգանիզմը, վախենալով սնունդ չստանալով, սկսում է կուտակել ճարպը նույնիսկ այն քիչ սնունդից, որ մենք ստանում ենք:
Ոտքերի եւ մեջքի ցավը
Այս ցավերի պատճառով մարդիկ սկսում են դանդաղ կամ քիչ շարժվել, ինչն էլ բերում է ճարպակալման: «Գերերի» շրջապատ Հետաքրքիր է, բայց երբ շրջապատում գեր մարդիկ շատ են, նրանք շատ են ուտում, անկախ մեզնից մենք էլ սկսում ենք սովորականից շատ ուտել եւ գիրանում ենք: Մենք պարզապես մեծանում ենք Տարիքի հետ մարդիկ սկսում են գիրանալ եւ նիհարելը դժվարանում է:
Քնի պակաս եւ սթրես
Քնի պակասն ու սթրեսը հանգեցնում են գիրության, քնաի որ դրանց հետեւանքով մարդ սկսում է սովորականից ավելի շատ ուտել:
Թույլ վահանաձեւ գեղձ
Երբ վահանաձեւ գեղը դանդաղ է կատարում իր ֆունկցիաներն օրգանիզմում, մարդու նյութափոխանակությունը խանգարվում է, եւ նա սկսում է գիրանալ:
Ալկոհոլ
Ալկոհոլը գիրացնում է, նույնիսկ մեկ բաժակ ալկոհոլը մեծ կալորիականություն ունի: Գենոմոդիֆիկացված սնունդ Արհեստական հավելումներով սնունդը եւս նպաստում է ճարպակալմանը:
Հորմոնային խնդիրներ
Հաճախ կանանց մոտ հորմոնային խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք խափանում են նյութափոխանակությունն ու ստիպում գիրանալ: Հակաբիոտիկներով բուժվելը Հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը եւս նպաստում է գիրանալուն:
Մրսելու վախը
Իրականում գիտնականները պարզել են, որ օրգանիզմին անհրաժետ է, որպեսզի լինի 18 աստիճան տաքություն: Եվ երբ տաք ենք հագնվում, օրգանիզմը պաշտպանվում է` ճարպեր կուտակելով:



