Հայաստանի սամբոյի հավաքականի 3 անդամներ բրոնզե մեդալներ են նվաճել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալներ են նվաճել:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել բուլղարացի մրցակցի նկատմամբ, այնուհետև 6:5 հաշվով հաղթել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Զագիդ Գայդարովին և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԱԱ-ի հաղթողները կստանան 4000, արծաթե մեդալակիրները՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 2000 դոլար մրցանակ:
Եվրոպայի գործող չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտոմ առավելության է հասել ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Նատալևիչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում հաղթող ճանաչված մարզիկներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ և Գրիգորյանը շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։ Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։
Մրցանակակիրներին պարգևատրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը:
Հիշեցնենք՝ Երևանում այսօր մեկնարկել է Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որին էլ հաջորդել է 8 քաշային կարգերի մեդալային եզրափակիչները:Մրցումային երեք օրերին որակավորման մենամարտերը կկայանան առավոտյան, իսկ երեկոյան մրցահերթում կխաղարկվեն մեդալները:
Այս առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում է 70 երկրի 500-ից ավելի մարզիկ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը: