Հայաստանը չի կատարել պարտավորությունները․ Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը իբր չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․
«Բացի այդ, Հայաստանը չի կատարել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,-ասել է նա։
Ալիևը նշել է, թե այս հարցերն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան․
«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։