Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ողջ ճշմարտությունը Շերի եւ նրա հայկական արմատների մասին. Photo

СПОРТ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։

Այս անգամ ներկայացնում ենք երգչուհի Շերին (Շերիլին Սարգսյան)։

In this undated photo released by Sotheby's and Julien's, Cher poses for a photograph. Cher is auctioning off hundreds of items from her Malibu home beginning Oct. 3, Cher announced Monday, July 31, 2006. A "nice percentage" of the proceeds will benefit the Cher Charitable Foundation, Cher said. (AP Photo/Sotheby's/Julien's, Michael Levine)

 

Երգչուհի, երգերի հեղինակ, ռեժիսոր եւ երաժշտական պրոդյուսեր Շերը ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում։

Նա այն քիչ երգչուհիներից է, ում մրցանակների հավաքածուն համալրված է «Օսկար»-ով, «Գրեմմի»-ով, «Էմմի» եւ երեք «Ոսկե Գլոբուս» մրցանակներով։

Շերի կարիերան սկսել է 17  տարեկանում։ Առաջին հաջողությունը նրան եկել է  1965 թ., երբ նա «Սոննի եւ Շեր» կազմում ձայնագրեց  «I Got You Babe» երգը։Արդյունքում Շերը դարձավ հայտնի «Սոննի եւ Շերի հետ հումորային ժամ» հաղորդման հաղորդավարը, որի համար արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակին։

1984 թ. նկարահանված «Սիլվուդ» ֆիլմի համար նա արժանացավ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի «Օսկար» մրցանակին։

շեր

Դրան հաջորդող տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողված ֆիլմերում։ «Դիմակ» ֆիլմի համար նա  1985 թ. արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, իսկ  1987 թ. «Լուսնով հմայվածները» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» -ի։  Նույն ժամանակահատվածում նրա մասնակցությամբ նկարահանվել են «Ջրահարսներ» եւ «Իստվիկյան կախարդներ» ֆիլմերը։

Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում է արդեն հիսուն տարուց ավել, Շերը դարձել է երաժշտական ինդուստրիայում ամենաշատ ձայնագրություններ վաճառած կատարողներից մեկը։

սս

Հայկական արմատները.

Շերիլին Սարգսյանը մայրը Ջորջիա Հոլտն է, նա դերասանուհի էր։

Շերի հայրը երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հայտնված Ջոն Սարգսյանն է։ Երբ Շերը ծնվել է, նրա ծնողներն արդեն բաժանված էին. առաջին անգամ նա իր հորը տեսել է 11 տարեկանում։

Մանկուց նա երազում էր դառնալ դերասանուհի եւ  աշխատում  իր ստորագրության մշակման վրա։ 16 տարեկանում Շերը մեկնել է Լոս Անջելես։

097ad4f3-7993-438c-a02c-98603eed50adծծ

1962 թ. Շերը սրճարանում հանդիպում է Սոննի Բոնոին, ով աշխատում էր երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ։ Նա Շերին առաջարկում է իր հետ ապրել, որի դիմաց Շերը պարտավորվում է հավաքել տունն ու ճաշ եփել։ Շուտով նրանց հարաբերությունները մտերմանում են եւ նրանք որոշում են ամուսնանալ։

Այդ ժամանակ Շերը Ֆիլ Սպեկտորի մոտ աշխատում էր որպես բեք-վոկալիստ։

Sonny-Bono-Cher

Շուտով Սոննին սկսում է երգեր գրել, որի արդյունքում 1965 թ.  «Սոննի եւ Շեր» դուետը թողարկում է Look at Us անունով առաջին ձայնասկավառակը։  «I Got You Babe» երգը շատ արագ մեծ ճանաչում ու մասսայականություն է ձեռք բերում։ Հիփփիի կերպարով Սոննիի եւ մյուսներից տարբերվող Շերի կերպարը նրանց առանձնացնում է մյուս փոփ կատարողներից։

Husband and wife singing duo Sonny (Salvatore Bono, 1935 - 1998) and Cher (Cherilyn Sarkasian La Pier) attending a press reception at Sibylla's in London. During their stay here they are going to perform at two charity concerts.  Original Publication: People Disc - HC0531   (Photo by Keystone/Getty Images)

1969 թ. ծնվում է Շերի դուստրը, ում նա անվանում է Չեստիտի Բոնո։  Նշենք, որ վերջինս 2010թ. 41 տարեկանում պաշտոնապես փոխեց իր սեռը եւ դարձավ տղամարդ՝  Չեզ Բոնո անունով։

Untitled-1

1974 թ. Սոննին ու Շերը բաժանվեցին, որից հետո դադարեց հեռարձակվել նաեւ նրանց համատեղ հեռուստաշոուն։ Սեփական հեռուստաշոու ունենալու անհաջող փորձերից հետո նրանք կրկին միավորվեցին «Սոննի եւ Շեր շոու»-ի համար։

 

2289

Սոնիի հետ բաժանումից հետո Շերն ամուսնանում է Գրեգ Օլմանի հետ, ով The Allan Brothers խմբի անդամներից էր։  1979 թ. Շերիլինը փոխում է իր անունը եւ անվանակոչվում Շեր։

1989 թ. Շերի «If I Could Turn Back Time» երգի հիման վրա նկարահանված տեսահոլոկն արգելված էր MTV -ով ցուցադրել՝  երգչուհու անկեղծ հագուստի պատճառով։

6

Պլաստիկ վիրահատություններ.

Շերի պլաստիկ վիրահատությունների մասին լեգենդներ են հյուսվում։ Խոսվում է հարյուրից ավել պլաստիկ վիրահատության մասին։

Շերն ինքն է խոստովանել, որ պլաստիկան իր համար դարձել է ասես թմրանյութ եւ նա պարզապես չի կարողանում ազատվել կախումից։

Պլաստիկ վիրահատությունների հադեպ նրա սերը սկսվել է  1974թ. ։ Իր կյանքի ընթացքում Շերը վիրահատել է քիթը, հեռացրել կողոսկրերը, դեմքին իմպլանտներ տեղադրել, ձգել մաշկը եւ այլն։

շշ

Այցը Հայաստան. 

1993 թվականի ապրիլին, անսպասելիորեն Երեւան ժամանեց ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Շերը` Շերիլին Սարգսյանը:

Գնալ Brit Awards մրցանակաբաշխությանը, թե՞ մեկնել Հայաստան

Ահա ինչ էր գրել բրիտանական Independent-ի թղթակից Զոյե Հելլերը Շերի հայաստանյան այցի մասին 1993 թ.-ի մայիսի 9-ի համարում.

«Կեսգիշեր է Երեւանում, Հայաստանի մայրաքաղաքում: Շերը նստած է «Արմենիա» հյուրանոցի իր համարի բազմոցին՝ մտորելով իր նախնիների երկիր երկօրյա բարեգործական առաքելությամբ ժամանելու հնարավոր շարժառիթների մասին: Ապրիլի 28-ն է…

շեեա

Երկար ժամանակ մարդիկ ասում էին, որ նա պետք է որեւէ բան ձեռնարկի Հայկական հարցի համար, քանի որ իր հայրը հայ է: Սակայն նա համոզված չէր: «Ես մտածում էի, թե ի՞նչ կարող եմ անել: Փոքր-ինչ նյարդայնանում էի: Այնուամենայնիվ, կարծում էի, որ ես ամերիկացի եմ, հորս չեմ տեսել 11 տարեկանից: Ես ինձ ամերիկացի եմ զգում, ոչ հայ»:

հայաստան

Սակայն հետո մի անբացատրելի ազդակ հասավ նրան: «Նրանք խնդրում էին էին ինձ գնալ Բրիտանական մրցանակաբաշխությանը (Brit Awards): Մի առավոտ վեր կացա, զանգեցի մենեջերիս եւ ասացի՝ Բամփեր, ե՞րբ է այդ մրցանակաբաշխությունը: Նա ասաց՝ վաղը երեկոյան: Պատասխանեցի՝ լավ, արի գնանք: Սակայն հետո, արդեն ճանապարհին, ասացի մենեջերիս՝ «Բամփեր, գիտես, չեմ կարծում, որ ցանկանում եմ Անգլիա գնալ, կարծում եմ, որ ես ուզում գնալ Հայաստան»:

 

դս

Երբ նրանք փետրվարին ժամանեցին Լոնդոն, հանդիպեցին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկեցին գաղափարը եւ այցը կազմակերպելու համար որոշեցին դիմել Միացյալ Հայկական հիմնադրամին…
շերհա

 

«Արմենիա» հյուրանոցը այդ տարիներին ենթարկվում էր հովհարային անջատումներին, ինչպես եւ ողջ քաղաքը: Սակայն Շերի Երեւան այցի կապակցությամբ հյուրանոցը ստանում էր մի փոքր ավել էլեկտրաէներգիա եւ տաք ջուր, քան սովորական օրերին:

Երգչուհու հետ եկել էր իր անձնական խոհարարը: Նա էր պատրաստում երգչուհու ուտեստները՝ օգտվելով հյուրանոցի խոհանոցից:

Երգչուհին ապրում էր լյուքս կարգի թիվ 541 սենյակում (այժմ` 521): Նա իր հետ բերել էր Բարբի տիկնիկներ, որոնք բաժանում էր հյուրանոցի աշխատակիցների երեխաներին:

5

Հատվածներ People ամսագրի թղթակից Սյուզան Չիվերի «Կոտրված երկրում» (In a Broken Land) հոդվածից:

***

«Ես չգիտեմ, թե ինչու եմ եկել այստեղ», – ասում է Շերը: Ապրիլ ամիսն է, եւ նա կանգնած է Երեւանի պետական համալսարանի մոտ հազար ուսանողների առջեւ: Թվում է, որ այս չջեռուցվող եւ խոնավ սրահում ոչ մեկ չգիտի, թե ինչո՞ւ է նա այստեղ: Նրանք հիշում են Շերին այն օրերից, երբ հեռուստացույց ու ջեռուցում ունեին ու ստիպված չէին գիշերներով մոմի լույսի ներքո գիրք կարդալ: Հետեւաբար, նա իրենց համար ինտրիգային տեսիլք է, Արեւմուտքից հանկարծակի եկած լույսի շող` չնայած նրան, որ իր խոսքերն այդքան էլ հուսադրող չեն:

«Ամերիկացիների մեծամասնությունը գաղափար չունի ձեր վիճակի մասին», – ասում է Շերը ուսանողներին: Հանկարծ, թվում է, թե նա գիտակցեց իր առաքելությունը: «Ամենակարեւոր բանը, որ ես կարող եմ անել», – շարունակում է Շերը, – «դա Ամերիկայում այստեղի պատկերի ներկայացումն է, որպեսզի նրանք կարողանան տեսնել, թե սա ինչի է նման»:

Նրա այցը Հայաստան Միացյալ հայկական հիմնադրամի հովանու ներքո է ընթանում: Նա բեռնատար DC-8 օդանավով ժամանում է Երեւան, որն այսօր երբեմնի ծաղկուն քաղաքի մարած ստվերն է դարձել: Ւր հետ է բերել 45 տոննա դեղամիջոցներ, գրքեր, տպագրային սարքեր, քաղցրավենիք եւ խաղալիքներ, այդ թվում` հայտնի Բարբի տիկնիկներ:

Նրա երթուղին ընդգրկում է այցելություններ մանկատուն, հայկական ընտանիք, կարճատեւ հանդիպում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
2

Նախորդ տարի երգչուհին թվիթերյան իր էջում հիշել էր Հայաստան կատարած այցելությունը եւ գրել.

«22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրեցի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»:

շեե

Ի դեպ, նախորդ տարի երգչուհին անդրադարձել էր նաեւ Հայաստանում հոսանքի թանկացման դեմ իրականացվող ցույցերին.

«Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանի էլէեկտրաէներգիայի վարձը 22%–ով։ Ցուցարարներին ծեծում են և ջրցան մեքենա կիրառում։ Ոչ ոք հոգ չի տանում հայերի մասին»։ Ինչպես նաև հեշթեգով նշել էր Քիմ Քարդաշյանին, որպեսզի նրան որոնողները նույնպես տեսնեն այդ գրառումը։

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%