Մայրն աղջկա պարանոցի շուրջը մուգ օղակ նկատեց. Ո՞վ կմտածեր, որ բժիշկներն այսպիսի ախտորոշում կտան (լուսանկարներ)
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
14-ամյա Պանտերան նկատեց, որ շատ հաճախ է տանջող ծարավի զգացում ունենում: Գլախացավերը նրա մոտ նույնպես ավելի հաճախակի էին դարձել: Հարազատները նրա մոտ տրամադրության ակնթարթային փոփոխություններ էին նկատում:
Այդ ժամանակ աղջկա մայրիկն ուշադրություն դարձրեց նրա պարանոցի շուրջ առաջացած մուգ օղակին. Դա այնպիսի տեսք ուներ, կարծես աղջիկը հիգիենայի կանոններին հետևելիս չլիներ: Բայց, պարզվեց, ամեն ինչ շատ ավելի լուրջ էր:
Նմանատիպ օղակը կարող է 2-րդ տեսակի դիաբետի ազդանշան լինել: Այժմ Պանտերան ստիպված է պարբերաբար ստուգել իր արյան մեջ շաքարի քանակը և ինսուլինի ներարկումներ ստանալ:
Բժիշկները հաստատում են այն տեղեկությունը, որ պարանոցի վրա առաջացած մուգ օղակը կարող է օրգանիզմում տեղի ունեցած խախտումների նշան լինել:
2-րդ տեսակի դիաբետը մետաբոլիկ հիվանդություն է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը բարձր է լինում:
Հիվանդությունն առաջանում է ինսուլինի և հյուսվածքային բջիջների փոխազդեցության խախտման արդյունքում:
Բժիշկները հայտնում են, որ 2-րդ տեսակի դիաբետը «երիտասարդանում է»: Այդ հիվանդությամբ ավելի հաճախ են սկսել տառապել դեռահասներն ու նույնիսկ փոքրիկ երեխաները: Պանտերան և իր ընտանիքը հույս ունեն, որ իրենց պատմությունը նախազգուշացում կլինի շատերի համար՝ հիվանդությունը սկզբնական փուլում հայտնաբերելու համար:
Առողջ եղեք:







