Ереван, 20.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Exclusive. «Գերիներ» սերիալի առաջին մանրամասները․ դերասանները՝ վնասվածքների, հոսանքահարվելու, քարանձավում քնելու եւ էքստրեմալ նկարահանումների մասին

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոր ինտրիգային հեռուստասերիալ՝ էքստրեմալ պայմաններում ու անկանխատեսելի լուծումներով։ «Նոր Հայաստան» հեռուստաալիքով դեկտեմբերին կմեկնարկի ռեժիսոր Հայկ Վարդանյանի  «Գերիներ»՝ 24 մասից բաղկացած հեռուստապատմությունը՝ Անի Մաղաքյանի սցենարով ու հեռուստադիտողին հայտնի դերասանների մասնակցությամբ։ Ովքե՞ր են «գերիները», ինչպե՞ս են միմյանց հետ կապված, եւ որքանո՞վ են դժվար տրվել վտանգավոր նկարահանումները հերոսներին։ Հեռուստասերիալի հեղինակներն ու դերասանական կազմը բացառիկ մանրամասներով կիսվել են NEWS.am STYLE-ի հետ։ 

«Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի սեր, դավաճանություն, միստիկա, ընկերություն, ավագ եւ երիտասարդ սերնդների բախում»․ ռեժիսոր Հայկ Վարդանյան 

4898c785-64d5-4c5b-a855-d81d3d0046f0.jpeg (51 KB)

«Գերիներ» սերիալը երիտասարդ ուսանողների մասին է, ովքեր որոշում են գնալ էքսկուրսիայի, սակայն, ինչ-ինչ պատճառներով, մնում են անտառում, մոլորվում են ու հայտնվում անելանելի վիճակում։ Ռեժիսոր Հայկ Վարդանյանի խոսքով՝ նախագիծը միստիկ դրամա է, որի սցենարը հետաքրքիր է հագեցած  կերպարներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը․ «Մենք խոստանում ենք, որ մեր հեռուստադիտողը 24 սերիա նայելու է հետաքրքրությամբ ու սպասումով»,-ասում է նա։

Ստեղծագործական անձնակազմը նկարահանումները սկսել է դեռեւս հուլիս ամսից։ Եղել են Կիրովականում, Դիլիջանում, Քարինջ գյուղում, «շատ գեղեցիկ ու բարդ վայրերում, որտեղ հասնելն անգամ դժվար է եղել»։ Ռեժիսորի խոսքով՝ «սա ցույց է տալիս թե դերասանների, թե նկարահանող խմբի՝ լավ բան ստեղծելու պատրաստակամությունը»։

36197ed6-2238-4c7b-b340-72a87a96b794.jpeg (104 KB)

«Բավական երկար լսումների փուլ ենք ունեցել, փորձել ենք գտնել կերպարներին համապատասխան դերասանների, եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ գտել ենք։ Երիտասարդների կողքին կան նաեւ ավագ սերնդի սիրված դերասաններ, որոնք կարեւոր դերակատարում ունեն։ Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի սեր, դավաճանություն, միստիկա, ընկերություն, ավագ եւ երիտասարդ սերնդների բախում, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչները փորձելու են ճիշտ ուղուց շեղված երիտասարդներին ցույց տալ ճիշտ ճանապարհը»։

«Հերոսներին փոխում է  անտառը, կամ հակառակը՝ պատռում նրանց դիմակները»․ սցենարիստ Անի Մաղաքյան

364047139_7253575201337762_2800499656366028491_n.jpg (1.24 MB)

Սերիալի հերոսները հայտնվում են իրենց համար անսովոր ու վայրի պայմաններում, ինչն էլ առիթ է դառնում, որ բացահայտվեն նրանց ներքին ու իրական ապրումները, զգացմուքները եւ «ես»-ը, պատմում է սցենարիստ Անի Մաղաքյանը, որի հերոսներին փոխում է  անտառը, «կամ հակառակը՝ պատռում նրանց դիմակները»։ 

«Մի խումբ ուսանողներ են, նրանցից ոմանք հանդիպում են, ոմանք բախտի բերումով են հայտնվում նույն ընկերախմբում։ Շատ տարբեր բնավորություններով, տարբեր նախապատմություններ ունեցող հերոսներ են, ու ամենակրեւորը՝ բոլոր կերպարները ողջ սերիալի ընթացքում փոխվում են՝ բացահայտելով իրենց բոլորովին այլ տեսանկյունից»,-հավելում է սցենարիստը։ 

b223aec3-a406-428b-829c-4bd0b842955f.jpeg (165 KB)

Նրա խոսքով՝ այս սերիալի սցենարը գրելու պորցեսը տարբերվել է իր նախորդ նախագծերից․ «Երբեմն ստիպված ենք եղել գրել սյուժետային գծի ավարտը, հետո վերադառնալ ու լրացումներ անել, շատ են շեշտերը նաեւ ֆլեշբեքերի վրա, ինչը բարդացնում էր գործը։ Սյուժեի հարցում ոգեշնչման աղբյուր է եղել դեռ պատանեկությանս տարիներին կարդացածս գիրքը ՝ «Հովազաձորի գերիները»»։ 

Պատմության մանրամասները թողնելով կադրում՝ Անին խոստացավ լարված ու հետաքրքիր սյուժե՝ ընկերության, հավատի, վստահության, նվիրվածության ու «այս ամենի հակառակ կողմի մասին»։

Ֆիլմում հեռուստադիտղը կտեսնի մի շարք հայտնի դերասանների, այդ թվում՝ Մարինկա Խաչատրյանին, Սիսիան Սեփանյանին, Էրմինա Զախարովային, Ավետ Զոհրաբյանին, Լուիզա Մելքոնյանին, Էմմա Սապունջյանին, Հայկ Հովհաննիսյանին եւ Մարտին Բաբախանյանին։ Վերջինները NEWS.am STYLE-ի հետ կիսվել են իրենց փորձառությամբ։ 

«Հասցրել եմ հիվանդանալ, սայթաքել, ընկնել, ունեցել եմ վնասվածքներ․․․ բայց սիրով ենք աշխատել»․ Մարինկա Խաչատրյան

6fa915c1-345b-4635-8e74-85ecde99247a.jpeg (48 KB)

Մարինկա Խաչատրյանը ֆիլմում մարմնավորում է Լիլիթին՝ շատ ակտիվ աղջկա, որն, ըստ դերասանուհու, շատ համապատասխան է մեր այսօրվա իրականությանը․ «Կերպարս, կարծում եմ, կսիրվի իր անկեղծությամբ, բարությամբ․․․ Շատ բարի է ու բոլորի մասին անհանգստանում է։ Շատ նվիրված է իր սիրելիին, ու կարծում եմ՝ հեռուստադիտողը նույնքան կսիրի Լիլիթին, որքան ես եմ հասցրել սիրել նրան։ Նրա կյանքում փոփոխությունները սկսվում են, երբ նա հայտնվում է անտառում, դառնում է այլ մարդ՝ թե հոգեպես, թե արտաքուստ»,-պատմում է նա։ 

6d9e1fee-ae6d-4159-a554-0bfac9664358.jpeg (138 KB)

Ըստ Մարինկայի՝ նկարահանումներն անցել են բավական բարդ ու դժվար պայմաններում․ «Ամիսներ շարունակ մենք եղել ենք տարբեր էքստրեմալ վայրերում։ Ինձ համար սա առաջին նկարահանումն էր նման պայմաններում։ Երբ եթերում տեսնեն, կպատկերացնեն այդ դժվարությունները։ Շատ ցուրտ էր, նույնիսկ հասցրել եմ հիվանդանալ, սայթաքել, ընկնել, ունեցել եմ վնասվածքներ․․․ բայց սիրով ենք աշխատել այս նախագծի շուրջ, ու ես շատ մեծ սպասումներ ունեմ, որ այն կսիրվի նաեւ հեռուստադիտողի կողմից, եւ մեր չարչարանքները կգնահատվեն։ Կարծում եմ՝ շատերը սթորիներով էլ են հետեւել ընթացքին, բայց նկարահանման հրապարակում ամեն ինչ այլ կերպ էր՝ դժվար էր ոչ միայն դերասանների, այլեւ տեխնիկական անձնակազմի համար, եւ ամենակարեւորն այն էր, որ մեկս մյուսին օգնում էինք եւ աջակցում»։ 

«Այդ էքստրեմալ պայմանները ստեղծել են իրենց ուրույն մթնոլորտը»․ Սիսիան Սեփանյան

2fe6c3c6-136c-4744-b08d-ebe7b2169a02.jpeg (84 KB)

Սիսիան Սեփանյանի կերպարը Կարենն է․ «Երիտասարդ ուսանող է, ով իր ընտանիքի տան տղամարդն է: Ակտիվ կյանքով ապրող եւ սառը դատողություն ունեցող մարդ է»,-իր հերոսի մասին պատմում է դերասանը՝ հավելելով, որ այս կերպարն իր համար տարբերվեց եւ գրավեց իր կատարած որոշումներով։  

a9e34e8c-0c54-4106-a608-dd1b55fcdaa7.jpeg (122 KB)

«Առաջնահերթ ինձ գրավեց սյուժեն, մասնավորապես այնտեղ ներգրավված միստիկ դեպքերը: Դժվարություններից չեմ խոսի, բայց կարծում եմ, որ այդ էքստրեմալ պայմանները նաեւ ստեղծել են իրենց ուրույն մթնոլորտը, որը կտեսնենք պատմությունը դիտելիս»:

«Թաց վիճակում, նույնիսկ, հասցրել եմ հոսանքահարվել, ու դա իմ մասնակցությամբ ամենաարտառոց դեպքն է եղել նկարահանման հրապարակում»․ Էրմինա Զախարովա

db69eb11-3ec4-4fc4-b514-d906064273ca.jpeg (47 KB)

Էրմինա Զախարովայի հերոսուհին Իլոնան է։ «Կերպարս դեռահաս աղջիկ է, որը շատ էմոցիոնալ վիճակում է․ նա սիրահարվում է մի տղայի, ում համար պատրաստ է ամեն ինչի։ Ինձ համար նա առանձնահատուկ է հենց այդ զգացմունքայնությամբ, որը ես, որպես դերասանուհի, ստացել եմ նկարահանման հրապարակում՝ ռեժիսորի աշխատանքի շնորհիվ»։

Դերասանուհու խոսքով՝ սցենարն իրեն գրավել է նրանով, որ այնտեղ ցուցադրվում է այն, ինչ կատարվում է իրականում։ «Եվ մենք փորձում ենք ներկայացնել, որ դա վատ է։ Ես չեմ տեսել նմանատիպ նախագիծ։ Նկարահանումները դժվար են եղել, բայց ուզում եմ առանձնացնել իմ եւ Ավետի տեսարանը, երբ արդեն դրսում ցուրտ էր, իսկ մենք շատ բարակ հագուստով նկարահանվել ենք անձրեւի ներքո։ Մենք չունեինք սխալվելու հնարավորություն, եւ ինձ շատ ոգեւորում էին այնտեղ գտնվող մեր թիմակիցները, ովքեր հոգ էին տանում մեր մասին, շատ ուշադիր էին։ Ի դեպ, ես այդ թաց վիճակում, նույնիսկ, հասցրել եմ հոսանքահարվել, ու դա իմ մասնակցությամբ ամենաարտառոց դեպքն է եղել նկարահանման հրապարակում»,-պատմում է դերասանուհին։ 

Նրա կարծիքով՝ իր կերպարը կսիրվի, «քանի որ նա իր մեջ ունի անսահման սեր, մանկական է, էմոցիոնալ, անում է տարօրինակ ու խենթ քայլեր։ Ես նկարահանման հրապարակից շատ մեծ էմոցիաներ եմ վերցրել ու եւս մեկ անգամ համոզվել, որ սիրում եմ իմ մասնագիտությունը»։

«Սկզբից տեսնում ենք մեկ այլ մարդու, իսկ զարգացման ընթացքում բոլորովին ուրիշ մեկին»․ Ավետ Զոհրաբյան

cc5e4bbb-2541-424e-bf39-0225aa83c32b.jpeg (30 KB)

Ավետ Զոհրաբյանը մարմնավորում է Վարդանի կերպարը։ «Նա չափահաս, կյանքը սիրող ու կյանքի հաճույքներից մաքսիմում օգտվող երիտասարդ է, որն ամբողջ սերիալի ընթացքում կերպարային յուրահատուկ աճ է ունենում։ Կերպարս տարբերվում է նրանով, որ սկզբից տեսնում ենք մեկ այլ մարդու, իսկ զարգացման ընթացքում բոլորովին ուրիշ մեկին։ Սցենարը գրավեց նրանով, որ շատ արդիական է եւ շոշափում է այնպիսի թեմաներ, որոնք ժամանակակից երիտասարդության շրջանում շատ ակտուալ են»,-ասում է դերասանը։  

Ավետը եւս զերծ չի մնացել էքստրեմալ իրավիճակներից՝ չնայած իր տեսարաններն անտառում չեն նկարահանվել։ Դերասանը, նույնպես, առանձնացրեց անձրեւի տեսարանը․ «Երբեւէ նման փորձառություն չէի ունեցել։ Ամբողջ ստեղծագործական թիմին շատ սիրել եմ, միասին փորձել ենք ստանալ լավ աշխատանք, եւ կարծում եմ՝ հեռուստադիտողին եւս հետաքրքիր կլինի»։

«Սերիալը լարված կպահի ամբողջ ընթացքում»․ Լուիզա Մելքոնյան

dffef35d-9af3-4e1d-8111-2049fa880c34.jpeg (57 KB)

Լուիզա Մելքոնյանը սերիալում մարմնավորում է Մանոյին։ Նա ուսանողուհի է, որը գիրք է գրում։ «Առաջին հայացքից թվում է, թե խելացի է, հանգիստ ու հավասարակշռված, բայց տարբեր իրավիճակների բախվելով՝ անում է քայլել, որոնք զարմանք կամ հիասթափություն են առաջացնում»,-անդրադառնալով հերոսուհուն՝ պատմում է Լուիզան։ 

Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը տարբերվում է, քանի որ անընդհատ բացահայտվելով՝ անում է անսպասելի քայլեր․ «Բայց անկախ ամեն ինչից՝ չի հանձնվում ու ցանկանում է ավարտին հասցնել իր երազանքների գիրքը։ Սցենարն առաջին իսկ վայրկյաններից ինձ հետաքրքրեց, ու առանց դադարի ամբողջն ընթերցել եմ։ Ինձ դուր եկավ նրանով, որ այնտեղ անընդհատ առկա են իրավիճակային փոփոխություններ, տարբեր կերպարներ՝ հարուստ գունապնակներով, չի թողնի, որ հեռուստադիտողը հոգնի, լարված կպահի ամբողջ ընթացքում»։ 

32fe4931-eb69-4c01-ab51-a4b707e5c92e.jpeg (81 KB)

Լուիզային եւս չեն շրջանցել բարդ նկարահանումները, «բայց երբ սիրում ես աշխատանքդ ու անում ես այն սիրով, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Մեր ամբողջ թիմը ոչ հանձնվում էր, ոչ էլ տրնտնջում։ Կարծում եմ՝ սա պարտադիր դիտելու նախագիծ է, եւ հույս ունեմ, որ մեր քրտնաջան աշխատանքը հեռուստադիտողը կգնահատի։ Ինձ համար ամեն բան այնքան հետաքրքիր էր․ անգամ քնել եմ քարանձավում, երբ մեկ րոպե ազատ ժամանակ եմ գտել»։ 

«Իրականում ես եւ իմ կերպարը շատ հեռու ենք միմյանցից»․ Էմմա Սապունջյան

e45dc382-fdd2-485e-84d1-55a992a00c03.jpeg (51 KB)

Վիկան կուրսեցիներից տարբերվում է իր ապրելակերպով, մտածելակերպով, ոճով՝ եւ այս ամենը՝ վատ առումով։ Նրան մարմնավորում է դերասանուհի Էմմա Սապունջյանը։ «Քանի որ Վիկան լուրջ կախվածություն ունի թմրանյութերից, կուրսեցիները նրա հետ չեն շփվում։ Կարծում եմ՝ նրա մեջ կան դեպրեսիվ նոտաներ։ Ինձ համար նրան մարմնավորելը հետաքրքիր էր, քանի որ իրականում ես եւ իմ կերպարը շատ հեռու ենք միմյանցից»,-պատմում է Էմման,-«Կարծում եմ՝ նա միակ կերպարն է, ում համար անտառում հայտնվելը լավ է լինում, քանի որ այնտեղ նա եւ գտնում է իրական սեր, եւ ազատվում է վատ սովորություններից»։ 

Էմմայի կարծիքով՝ պատմությունը հետաքրքիր է նրանով, որ բարձրացնում է թեմաներ, «որոնք մեր օրերում շատ արդիական են, դրանցից են՝ թմրամոլությունը եւ բուլինգը»։

Ի տարբերություն դերասաններից շատերի՝ Էմմա Սապունջյանը էքստրեմալ պայմաններն բազմիցս նկարահանվել է(«Փրկեք մեր հոգիները», «Արյունոտ խաղադրույք»․ հեղ․), «բայց այս դեպքում կառանձնացնեմ ցուրտը, քանի որ միշտ մրսում էի։

«Հերոսս առաջին հայացքից դրական կերպար չէ, բայց ունի շատ դրական գծեր ու մարդկային արժեքներ, որոնք ինչ-որ չափով մեռած են նրա մեջ»․ Հայկ Հովհաննիսյան

59f2d528-b811-45ed-a916-c6a7e5cf4001.jpeg (40 KB)

Ֆիլմում Հայկ Հովհաննիսյանին կտեսնեք Էդգարի կերպարով․ Հայկի խոսքով՝ «ակտիվ երիտասարդ է, ուսանող է, ունի հայր, որի հետ չի շփվում, բայց այդ մասին կիմանաք նախագիծը դիտելիս։ Հերոսս առաջին հայացքից դրական կերպար չէ, բայց ունի շատ դրական գծեր ու մարդկային արժեքներ, որոնք ինչ-որ չափով մեռած են նրա մեջ, բայց նախագծի ընթացքում, ինչ-ինչ պայմաններում, արթնանում են»։ 

Դերասանն ասում է՝ նկարահանումները եղել են հետաքրքիր ու հիշարժան։ «Եղել ենք տարբեր քաղաքներում, հիմնականում նկարահանվել ենք սարերում, ձորերում, քարանձավներում, ու այդ ամենն արդեն հետաքրքիր էր ու տարբերվող։ Հիշվող են, գրեթե, բոլոր օրերը»։ 

«Պարտադիր դիտելու ֆիլմ է, որը մտածելու տեղիք կտա»․ Մարտին Բաբախանյան

d0f5caeb-7dc2-43ac-be27-747abad47716.jpeg (39 KB)

Դերասան Մարտին Բաբախանյանը մարմնավորում է Արամին։ «Հետաքրքիր է նրանով, որ որտեղ հերոսները հավատան Արամին, հեռուստադիտողն էլ կհավատա, որտեղ ոչ՝ հեռուստադիտողն էլ չի հավատա, քանի որ, իսկապես, այդպիսի կերպար է՝ ազնիվ, բարի, պարզ, հասարակ կյանքով ապրող։ Նման մարդիկ մեր օերում, սովորաբար, աչքի չեն ընկնում հաղթանակներով, բայց այս պարագայում Արամի կերպարը կզարմացնի բոլորին»։ 

Դերասանը դետեկտիվ ժանրի սիրահար է, ինչով էլ սցենարն առաջնահերթ գրավել է նրան։ «Բացի այդ, այսօրվա խնդիրներն են բարձրաձայնվում, ինչը հաճախ չի հանդիպում հեռուստատեսությամբ։ 

Նկարահանումները էքստրեմալ էին՝ քարանձավում, անտառում, որտեղ լսվում էին կենդանիների ձայներ․․․ Բարդ էր, բայց այդ ամենը կորում է, երբ աշխատում ես սիրով, իսկ մեր թիմում բոլորն էին սիրով աշխատում։ Սա պարտադիր դիտելու ֆիլմ է, որը մտածելու տեղիք կտա»։

Սյունե Առաքելյան

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем Востоке