Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիր

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:

Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․
•Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին
•Ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը
•Մշակույթի հասանելիություն և ներառականություն
•Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Զարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, գրադարաններ:
Մշակութային ժառանգության գույքագրում և ինստիտուցիոնալացում
Կշարունակվի հայ ժողովրդի մշակութային ժառանգության համապարփակ հետազոտությունը և քարտեզագրումը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ դրանք հաշվառելով ծագումից մինչև մեր օրերը՝ նախատեսելով նույնականացում և դասակարգում՝ ըստ դրանց գտնվելու վայրի և տեսակների:

Մինչև 2027 թ. նախատեսվում է.
•30 հուշարձանի վերականգնում
•30 հուշարձանի գիտանախագծային փաստաթղթի մշակում
•Դժվարամատչելի վայրերում տեղակայված 50 հուշարձանի հանրահռչակում
•Հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում
•4 արգելոց-թանգարանի ստեղծում
•Գորգի թանգարանի ստեղծում
•Թանգարանների շարունակական համալրում մշակութային արժեքներով
•Արհեստագործության թվային պորտալի ստեղծում
•Հայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծում
•Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, պահպանության և փոխանցման ապահովում

Մշակութային ժառանգության թվային հասանելիություն
Գույքագրման և քարտեզագրման միջոցով հայտնաբերված տվյալները և արժեքները կներկայացվեն նոր ու բարելավված թվային ռեսուրսների, այդ թվում՝ համապարփակ թվային հարթակների միջոցով: Այլ ռեսուրսների թվում կլինեն նոր, ընդլայնված և արդիականացված շտեմարանները, որոնցում կզետեղվի թանգարանների հավաքածուների, ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների, հուշարձանների և գրավոր ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում մինչև 2027 թ. նախատեսվում է թանգարանային առարկաների շտեմարանի համալրում՝ 800 000 թանգարանային արժեք, ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի համալրում, hուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում` 1500 թվայնացված հուշարձաններ, 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:

Մշակութային ժառանգության բովանդակության արդիականացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում և զարգացում
Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների կարողությունների և կատարողականության զարգացման նպատակով կմշակվեն շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր.
•Վերականգնողի մասնագիտության ներդրում կրթական ծրագրերում
•Մշակութային ժառանգության ոլորտում մասնագիտական գրականության արդիականացում
•Ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստում

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, անխաթար պահպանության, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը: Առաջնահերթություն է սահմանվել հնագիտական ժառանգությունը երկրի կայուն զարգացման համատեքստում որպես տնտեսական ռեսուրսի դիտարկումը, ՀՀ տարածքի հնագիտական ժառանգության պահպանությունը, ենթակառուցվածքների զարգացումը և հանրահռչակումը:
Ռազմավարության մյուս առաջնահերթությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ծավալների ավելացումն է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ ներգրավված միջոցների հաշվին:
Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ. ՀՀ դրամ: 33 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ. ՀՀ դրամի։

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ, մինչև 2027 թվական դրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 20-ով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ցուցակներում, որպես ռազմավարական առաջնահերթություն, դիտարկվելու է ամրոցների և բերդերի ընդգրկումը՝ որպես պետականության խորհրդանիշներ՝ ապահովելով զբոսաշրջային երթուղիների բնույթի բազմազանությունը։

Գերակայություն 1. Պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայում, նորոգում, վերականգնում և ենթակառուցվածքների ստեղծում: ՀՀ տարածքում առկա է շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդշեններ, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն: Մինչև 2027 թվական նախատեսվում է 30 հուշարձանի վերականգնում և 30-ի գիտանախագծային փաստաթղթերի մշակում, 4 նոր արգելոց-թանգարանի ստեղծում, 5 արգելոցներում տոմսային տնտեսության ներդրում:

Իրականացվող քայլերը՝
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկումը,
-հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը,
-հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործումը,
-վերկանանգող-ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման դասընթացները,
-վտանգված հուշարձանների վերականգնման ֆինանսավորման ավելացումը,
-հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով և այլն։

 

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանային հավաքածուների պահպանությունը և շարունակական հանրայնացումը, թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացումը, հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների ոչ ֆորմալ կրթության ապահովումը։

Գերակայություն 2. Թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացում, թանգարանային տարածքների արդիականացում և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակում:

Իրականացվող քայլերը՝
1.Թանգարանների բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի ստեղծում ու կատարելագործում, օրենսդրական մեխանիզմների և գործիքակազմերի ներդնում,
2.Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդնում,
3.Ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում և նյութատեխնիկական բազայի թարմացում,
4.Թանգարաններում գիտակրթական բաղադրիչի ընդլայնում, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցադրությունների, կրթական ծրագրերի և միջազգային գիտաժողովների կազմակերպում, հրատարակությունների և մեդիա նախագծերի իրականացում միջմշակութային փոխառնչությունների և միջմշակութային երկխոսության համատեքստում,
5. Նոր թանգարանների հայեցակարգերի մշակում,
6. Թանգարանների էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդնում:

Ակնկալվող արդյունքները՝
1.Թանգարանային գործի բնագավառում համապատասխան օրենքի առկայություն և ոլորտի իրավահարաբերությունների կարգավորում, թանգարանային գործունեության կանոնակարգում,
2.Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի ստեղծում. Հիմնադրամի ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում՝ դիտարկվում է այն կիրառել թատերահամերգային կազմակերպությունների շրջանակում,
3.Բարելավված շենքային պայմաններ, արդիականացված մշտական ցուցադրություններ, մշակութային ժառանգության ուսումնասիրման, հետազոտման, փորձաքննությունների իրականացման, վերականգնման, ամրակայման պատշաճ և որակյալ կազմակերպման համար համապատասխան լաբորատորիաների ու կենտրոնների ստեղծում,
4.Բացառիկ ճարտարապետական լուծումներով նոր թեմատիկ ցուցադրություներ: Գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո,
5.ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես առանձին դրույթ հաստատվել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը: Նախարարության ենթակայության թանգարաններում էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ստեղծումը և ներդնումը հնարավորություն կտա ապահովել ցուցադրությունների թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդնում, թափանցիկության ապահովում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների արդիականացում:

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ոլորտի պետական քաղաքականությունը ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանն ու հանրայնացմանը, հանրության իրազեկվածությանը, ժառանգության ճանաչելիության բարձրացմանը, տեղի ու դերի արժևորմանը՝ երկրի կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։
Որպես առաջնահերթություն՝ կարևորվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման գործընթացի կազմակերպումը:

Գերակայություն 3. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն և փոխանցում, ճանաչելիության բարձրացում, տեղի ու դերի արժևորում երկրի կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում, հանրության ներգրավում, իրազեկվածություն, հանրայնացում:

Իրականացվող քայլերը՝
1. «Ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի» ստեղծում,
2.ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ուղղությամբ կրթամշակութային ներառական ծրագրերի իրականացում, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաբնույթ ծրագրերի իրականացման միջոցով հանրության իրազեկվածության բարձրացում,
3. Միջազգային համագործակցություն և հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակում,
4. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն:

Ակնկալվող արդյունքները՝
1.Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացներում ՀՀ համայնքների, ժառանգությունը կրող խմբերի, անհատների, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնում՝ սոցիալական, էթնիկ, տարիքային խմբերի ներուժի կիրառմամբ:
Տարեկան մոտ 15 ծրագիր է իրականացվում՝ ուղղված Հայաստանի ժողովրդական մշակույթի պահպանությանը, փոխանցմանը և տարածմանը։ Դրանց աշխարհագրական ընդգրկումը բավական լայն է` ՀՀ 10 մարզերի 40-ից ավելի համայնքներ։ Ծրագրերը բնորոշվում են ներառականությամբ` ընդգրկելով դժվարին կացության մեջ գտնվող երեխաների ու պատանիների, արցախահայերի, սիրիահայերի, տարբեր տարիքային խմբերի, ինչպես նաև կանանց։
2.Ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի գույքագրման արդյունավետություն, ավանդական արհեստների կենսունակության աշխուժացում, համայնքների, խմբերի և անհատների մասնակցայնության և ստեղծագործականության խթանում: Ներկայում ՀՀ 3 պետական ցանկերում գրանցված են 72 հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ, գործընթացը շարունակական է և հիմնված է ՀՀ համայնքների, ստեղծագործական խմբերի և անհատների առաջարկների վրա:
3. Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման միջոցով Հայաստանի ճանաչելիության բարձրացում` ի նպաստ երկրի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի: Ոլորտի միջազգային հանրահռչակումը իրականցվում է միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվող հայտերի գրանցմամբ: Ներկայում գրանցված են 7 հայտեր և 1 ֆինանսական աջակցության ծրագիր, նախատեսվում է գրանցված հայտերի թիվը հասցնել 9-ի:

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
Ոլորտային քաղաքականության նպատակն է գրադարանային հավաքածուների պահպանությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, գրադարանային հավաքածուների համալրումը, օգտագործման մատչելիության ապահովումը, գրադարանների շուրջ համայնքային մշակութային կյանքի կազմակերպման հայեցակարգերի մշակումը:

Գերակայություն 4. Գրավոր ժառանգության պահպանություն, թվայնացման շարունակականության, թվային շտեմարանների հասանելիություն և մատչելիություն, գրադարանային ոլորտի համաչափ զարգացում:

Ռազմավարությամբ նախատեսվում է գրավոր ժառանգության պահպանություն և հանրահռչակում, ընթերցանության խթանում: Կարևոր է համայնքային գրադարանների շենքային պայմանների բարելավումը կամ նոր շենքերի կառուցումը։ Նախատեսվում է, որ գրադարաններին ներկայացվող շենքային պահանջները մոտավորապես նույնը պետք է լինեն, անկախ նրանից՝ դրանք փոքր շինության մեջ են, թե տեղաբաշխված են մեծ շինության մի հատվածում։ Ընթերցողների գրադարանային-մատենագիտական պահանջների բավարարումը, սպասարկման ոլորտի կատարելագործումը և մատչելիության ապահովումը դառնում են այն կարևոր գործոնները, որոնց միտված է լինելու գրադարանային գործի հետագա զարգացմանը:

Իրականացվող քայլերը`
1.ՀՀ ԿԳՄՍՆ գրադարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում, մեխանիզմների ներդնում,
2.Ձեռագրական, գրքային և արխիվային հավաքածուների հասանելիության լիարժեք ապահովման նպատակով արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ որոնողական համակարգերի կատարելագործում,
3.Համայնքային գրադարանների գրքային հավաքածուների գույքագրում և հաշվառում,
4.Գրադարաններում նյութատեխնիկական բազայի ապահովում, թվայնացնող սարքավորումների ձեռքբերում, տեխնիկական վերազինում,
5.Մարզերում մշակութային համաչափ զարգացման նպատակով համայնքային գրադարանային միավորումների ստեղծում,
6.Ժամանակակից հանրային գրադարանային շենքերին ներկայացվող հիմնական պահանջների վերաբերյալ նոր հայեցակարգի մշակում:

Ակնկալվող արդյունքները՝
1.Գրադարանների էլեկտրոնային շտեմարանների հասանելիություն և մատչելիություն,
2.Գրադարանների շենքային պայմանների բարելավում և սպասարկման ձևերի արդիականացում, էլեկտրոնային սպասարկման և միասնական ընթերցողական տոմսի ներդնում,
3.Համայնքային և պետական գրադարանների համաչափ զարգացում,
4.Մարզային մշակութային համաչափ զարգացման համատեքստում համայնքային գրադարանային միավորումների ստեղծում,
5.Գրադարանային ծառայությունների մատուցման ապահովում ՀՀ ամբողջ տարածքում,
6.Թվայնացված գրականության տվյալների շտեմարանի համալրում, գրավոր ժառանգության թվայնացում ու շտեմարաններում մուտքագրում:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏ
Ռազմավարությունը սահմանում է ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթությունները մշակութային և ստեղծարար ոլորտների խթանման և երկրի կայուն զարգացման գործընթացներում վերջիններիս դերի ընդլայնման, մշակույթի և ժամանակակից արվեստի հասանելիության և սոցիալական ներառականության, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդման և բարեկեցիկ հասարակության ձևավորման, հայկական մշակույթի միջազգային ինտեգրման և միջազգային շուկաներում մրցունակության ապահովման համատեքստում:
Ռազմավարությունը անդրադառնում է Ստեղծարար ոլորտ «Ստեղծարար արդյունաբերություն» եզրույթներին՝ որպես նոր տնտեսության զարգացման խթանիչ գործոնների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համատեքստում՝ ներկայացնելով միջազգային փորձը: Ստեղծարար արդյունաբերությունը սահմանվում է որպես անհատների և բիզնեսների համակցություն, որոնք մատուցում են մշակույթի, արվեստի նորարար ապրանքներ ու ծառայություններ և նոր շունչ հաղորդում արտադրությանը, ծառայություններին, առևտրի և ժամանցի բնագավառներին:

Ռազմավարության մշակույթի և ստեղծարար ոլորտի գերակայություններն են․
1.Ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը,
2.Մշակույթի հասանելիությունը և ներառականությունը,
3.Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակր¬թական արժեքների կրող և ստեղծող երկիր:

Ռազմավարության նպատակներից են՝
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Միտված կլինի Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտներում գործող հաստատությունների, ինքնազբաղ ստեղծագոր¬ծողների և մասնավոր կազմակերպությունների կարողությունների և կենսակայունության զարգացմանը: Այն իրենից ենթադրում է. Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում, ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում, մշակութային ներդրումների և բարեգործության խթանում, մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորում, նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների արդիականացում/բարելավում:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Միտված է հասարակության լայն շրջանակների մշակութային հասանելիության ապահովմանը, արվեստի ճյուղերի և մշակութային արտադրանքի ու ծրագրերի շուկաների ընդլայնմանը:
Կնպաստի ազգային վերաինքնարժևորմանն ու ինքնագիտակցմանը, մշակույթի ապակենտրոնացմանը, մշակութային և կրթական քաղաքականությունների ներդաշնակեցմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՎ ՍՏԵՂԾՈՂ ԵՐԿԻՐ

Հայկական մշակույթի միջազգայնացման գործում կարևոր է արտաքին քաղաքականության և մշակութային քաղաքականության համադրումը, որը պետք է նպաստի միջազգային շուկաներում հայկական մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել մշակութային և արտաքին քաղաքականության համադրում և ներդաշնակեցում, Հայաստանի ճանաչելիության բարձրացում:

Մշակութային և ստեղծարար ոլորտի ռազմավարական նպատակին՝ նորարար, ներկայանալի և մրցունակ հայ ժամանակակից արվեստ ունենալուն հասնելու համար սահմանվել է 6 հիմնական գերակայություն.
1.Մշակույթի կառավարման ժամանակակից համակարգերի և ֆինանսավորման նոր մոդելի ներդրում,
2.Թատերահամերգային կազմակերպություններում նյութատեխնիկական բազայի արդիականացում,
3.Ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանում,
4.Գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության համակարգի կատարելագործում,
5.Հայ մշակույթի հանրահռչակում, հանրային լայն մասնակցության ապահովում մշակութային կյանքին,
6.Համայնքներում մշակույթի համաչափ զարգացման ապահովում:

Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом Симонян