Էներգիայի վերականգնվող աղբյուրներում ներդրումները հասել են ռեկորդային 329 մլրդ դոլարի
ЭКОНОМИКАԷներգիայի վերականգնվող աղբյուրներում կատարված ներդրումները 2015 թվականին ռեկորդային ցուցանիշ են արձանագրել՝ կազմելով 329 մլրդ դոլար, չնայած նավթի գների անկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Rambler News Service-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի տվյալները: 2014 թվականի համեմատությա մբ «կանաչ» Էներգետիկայի բնագավառում կապիտալ ծախսերը աճել են 4 տոկոսով:
Bloomberg-ի վերլուծաբաններն այն կարծիքին են, որ ներդրումների աճն արտացոլում Է հողմային եւ արեւային Էներգետիկայի գնային մրցակցային առավելության մեծացումը:
Շուկայի խոշոր խաղորդներ հանդիսացող երկրների թվում ներդրումներն առավել մեծ չափով են ավելացել Չինաստանում, որտեղ աճը կազմել Է 17 տոկոս՝ հասնելով 110,5 մլրդ դոլարի: «Կանաչ» Էներգետիկայով զբաղվող ընկերությունները մոտավորապես կրկնակի պակաս գումարներ (56 մլրդ դոլար) են ներդրել ԱՄՆ-ում:
2015 թվականին թողարկվող արեւային Էներգիայի հզորությունը նախորդ տարվա նկատմամբ ավելացել Է 30 տոկոսով կամ 121 գիգավատով, ընդ որում՝ հողմային Էներգիան կազմել Է 64 գիգավատ, իսկ արեւային Էներգիան՝ 57 գիգավատ: