Ամենագեղեցիկ քաղաքային այգիները(լուսանկարներ)
ЛАЙФԶբոսաշրջությունը մի շարք օտար երկրներում միայն մշակութային և պատմական վայրերի այցելություններով չէ, որ սահմանափակվում է: Մի շարք երկրների ազգային պարկեր ճանաչվել են աշխարհի ամենագեղեցիկ այգիները և տարեցտարի գրանցում են զբոսաշրջիկների աներևակայելի մեծ հոսք: Իսկ եթե ինչ-որ մի տեղանք ամենևին էլ օժտված չէ բնության նման գողտրիկ այգիով, ապա գործի է դրվում մարդկային գործոնը, ինչպես Սինգապուրի ձմեռային այգու դեպքում, որը ստեղծվեց «Քաղաք այգու ներսում» նախագծի շրջանակներում:
Նման գեղեցիկ քաղաքային այգիներից մի քանիսը հատկապես պոպուլյար են և անկրկնելի.
“Butcharts Gardens”, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Լավագույններից մեկը համարվող այս քաղաքային պարկում այցելուների տարեկան թիվը գերազանցում է մեկ միլիոնը: Այգին պարզապես հիասքանչ է, և պատահական չէ` այս քաղաքային պարկի ոչ պաշտոնական անվանումն է «Կանադական հեքիաթ»:
Հնարավորության դեպքում հարկավոր է այս այգին տեսնել տարվա բոլոր եղանակներին. այն յուրովի գեղեցիկ է սեզոններից յուրաքանչյուրին: Առման և Սուրբ ծննդյան տոնի օրերին այգում պարբերաբար անցկացվում են ջազից մինչև դասական ոճի համերգներ:
“Keukenhof”, Լիսե, Նիդեռլանդներ
«Գույների արահետը». հիմնականում այսպես են անվանակոչում Նիդեռլանդների հրաշք ծաղկե այգին: Նիդեռլանդներ այցելելիս պարտադիր է տեսնել ծաղիկների այս դրախտը: Ամեն տարի մոտ 7 մլն նոր վարդակակաչներ են տնկվում այս այգում:
Ցզյուչժայգոու ազգային պարկ, Սիչուան, Չինաստան
Այս ազգային պարկն ու արգելանոցը հայտնի է իր բազմահարկ ջրվեժներով և գունավոր լճերով: Տարածքը շատ գեղեցիկ է իր կիրճերով, բնության գողտրիկ տեսարժան վայրերով:
Նյու Յորքի Կենտրոնական այգի, ԱՄՆ
Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքային պարկերից մեկը բազմաթիվ անգամներ հանդես է եկել հոլիվուդյան կինոնկարների նկարահանման հարթակի դերում: Նյու Յորքի իշխանություններին հաջողվել է նվազագույնի հասցնել հանցագործության սանդղակն այս ազգային պարկում վերջին տարիներին:
Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքային այգին ունենում է տարեկան 25 մլն այցելու: Այգում գործում է պաղպաղակների և հոթ-դոգների վաճառքի մոտ 50 կետ:
“Park Guell”, Բարսելոն, Իսպանիա
Աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի աշխատանքներով համալրված այս քաղաքային այգին Բարսելոնի ամենահայտնի պարկն է և տարեկան կտրվածքով քաղաքի ամենից շատ այցելուներ ունեցող տեսարժան վայրը:
“Golden Gate Park”, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Տարեկան մոտ 13 մլն այցելուներ ունեցող այգում, բացի բնության գողտրիկ վայրերից, կարող եք տեսնել նաև De Young թանգարանն ու Ճապոնական թեյարան կոչվող այգին: Այգու արևմտյան կողմը նայում է օվկիանոսին:
Սինգապուրի Ձմեռային այգի
Սինգապուրի Ձմեռային մարդակերտ այգիները ստեղծագործական մտքի, նոր ժամանակաշրջանի առաջատար տեխնոլոգիաների և հնարամիտ լուծումների վառ արտացոլումն են: 101 հեկտար մակերես զբաղեցնող հսկայական այգիների համալիրում կան բազմաթիվ ջերմոցներ, բուսաբանական այգի` բույսերի ամենատարրատեսակ տեսականիով, լճակներ, կարապների լիճ, տրոպիկական անտառներ, խոլորձների այգի և այլն:
Այս հրաշք այգում, որտեղ ապահովված է բույսերի պահպանման բարձրակարգ համակարգ, ստեղծվել է ստվերային հետաքրքիր և նորարական լուսավորություն:
Նամբա այգիներ, Ճապոնիա
Այս այգիները չի կարելի անվանել ավանդական ոճի քաղաքային պարկ: Զբաղեցնելով 30-հարկանի գրասենյակային շինության վերին հարկերը` այգին սփռված է 8 մակարդակով, որտեղ կարելի է տեսնել ջրվեժներ, բուսաբանական այգիներ, ժայռեր: Այգին մշտապես շատ մեծ տպավորություն է թողնում իր բոլոր այցելուների վրա:
Բալբոա պարկ, Սան Դիեգո
Բալբոա քաղաքային այգին կզարմացնի վարդերի իր մեծ այգով, թանգարաններով, կենդանիների ծաղկե արձաններով, շուշանների լճակով և պալատներով….






























