Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անսովոր ազգային ավանդույթներ, որոնց պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկ

ЛАЙФ

Ճանապարհորդության մեկնելիս անպայման պետք է ունենալ տվյալ երկրի մասին գիտելիքների նվազագույն պաշար, որտեղ դուք պատրաստվում եք անցկացնել ձեր երկար սպասված հանգիստը։  Չէ որ քո երկրի սահմաններից դուրս աննկատ թվացող բանն անգամ կարող է լուրջ վիրավորել տեղաբնակներին։ Հատկապես շատ են կանոններն ու արգելքները սնվելու հարցում։ Մենք ձեզ կպատմենք մի քանի ազգային ավանդույթների մասին, որոնք պետք է իմանալ և հիշել , որպեսզի չվիրավորել ոչ ոքի օտար երկրում։

Չինաստան

Չինական մեծ պատից այն կողմ վարքերն ու սովորությունները, ինչպես նաև՝ փայտիկներով սնվելու կարողությունը հիացմունք է առաջացնում շատերի մոտ՝ միաժամանակ սարսափեցնելով նրանց։ Իսկապես, փայտերով սնվելու ունակությունը պետք է մանրակրկտորեն յուրացնել։ Եվ, առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչ չի կարելի նրանց հետ անել։

Չի կարելի փայտիկները դնել սնունդով ափսեի մեջ ուղղահայաց․ այդպես սնունդ են մատուցում միայն մահացածներին, և եթե չեք ուզում ձեզ վրա զգալ գերբնական ուժերի և շրջապատողների բարկությունը, երբեք այդպես մի արեք։

Երբեք փայտիկներով այլ մարդկանց մատնացույց մի արեք, և կապ չունի  դրանք ձեր ձեռքում են, թե սեղանի վրա։ Իհարկե պետք է տիրապետել այդ արվեստին, որպեսզի կարողանալ փայտիկները սեղանին դնել այնպես, որ դրանք որևէ մեկի կողմը ուղղված չլինեն, բայց դաստիարակված մարդու հեղինակության համար արժի ջանք թափել։ Բացի այդ, փայտիկներով չի կարելի թակել բաժակին կամ օգտագործել դրանք հակառակ կողմով։

Թայլանդ

Եթե փայտիկներով ուտել ձեզ չհաջողվի, փորձեք գդալով։ Հիշեք, որ Թայլանդում սնունդը պատառաքաղով ուտելը համարվում է շատ կոպիտ արարք։ Не получается палочками — кушайте ложкой, фото cathou_cathare

Իհարկե, զբոսաշրջային գոտիներում լավ պատրաստված անձնակազմը սովոր է այդպիսի բաներին մատների արանքով նայելուն, բայց եթե այցելել թայլանդցի ընկերներին կամ ռեստորան, որը գտնվում է զբոսաշրջային երթուղուց դուրս, սնվեք միայն փայտիկներով կամ գդալով։ Եթե ամեն դեպքում չեք կարողանում առանց պատառաքաղի, ապա գոնե փորձեք պատառաքաղով սնունդը դնել գդալի վրա, և գդալով այն տանել բերանը։

Մերձավոր Արևելք և Հնդկաստան

Այդ տարածաշրջանի որոշ երկրներում արգելված է ուտել ձախ ձեռքով։ Եթե Թայլանդում պատառաքաղի համար ձեզ կարող են թեք նայել, ապա այս դեպքում արգելքը պարտադիր բնույթ է կրում։ Այստեղ համարվում է, որ աջ ձեռքը տրված է մարդուն  հագեցման և հրաշալի բաների հպվելու, իսկ ձախը՝ հիգիենիկ պահանջների և այլ տհաճ բաների համար։

neobychnye-nacionalnye-tradicii, фото zane&inzane

Հարավային Կորեա

Հիշեք ֆիլմից հայտնի արտահայտությունը․ «Ողջույն, ես ձեր մորաքույրն եմ»։ Այն հարցին, թե ով պետք է լցնի թեյը, Կալյագինը պատասխանում է․ «Ուրիշ ով, եթե ոչ ես՝ այստեղ ներկա բոլոր կանանցից ամենամեծը»։

Գիտեք, Կորեայում ճիշտ այդպես է․ որքան էլ երկար մարդը նստած չլինի սեղանի շուրջ, քանի դեռ սնունդին ձեռք չի մեկնել ներկաներից ամենաավագը, ոչ ոք չի ուտի։ Այդ կանոնը տարածվում  է նույնիսկ երկվորյակների և այն մարդկանց վրա, ովքեր ծնվել են նույն ժամանակ։ Եթե հնարավոր չէ պարզել, թե ով է ավելի մեծ օրերով, ապա հաշվի են առնվում րոպեները։ За столом в Корее, фото barronoid

Այդ կանոնը գործում է նաև փոքրիկ երեխաներին կերակրելու դեպքում․ առաջինը կերակրում են տան մեծ երեխային։

Իտալիա

Շատ, կրկնում ենք, շատ անքաղաքավարի է խնդրել Իտալիայում մատուցողին կամ այն մարդուն, ով ձեզ հյուրընկալել է, ձկան ուտեստի հետ մատուցել քերած պարմեզան։ Իհարկե, դրա համար ձեզ դուրս չեն վռնդի, բայց համապատասխան հետևություններ կանեն։Не просите пармезан к рыбе в Италии, фото maryehillis

Ալյասկա, Կանադա և Հյուսիսային բևեռի այլ երկրներ

Այնտեղ, որտեղ ձյուն է, ցուրտ և մշտական սառնամանիք, կանոններն ու վարքագծերը դառնում են պատուհանից այն կողմ գտնվող ջերմաստիճանին ուղիղ համեմատական։ Հյուսիսային երկրների որոշ բնիկներ լավ ընթրիքի և ռոմանտիկ հանդիպման համար երախտագիտությունն արտահայտում  են սովորական «պուկով»։ Ահա, այդպես հեշտ և առանց բարդությունների կարելի է շնորհակալություն հայտնել շատ բաների համար։

Տարբեր երկրներում՝ տարբեր կերպ

Ոչ միշտ է մի բանը նույն նշանակությունն ունենում տարբեր երկրներում։ Հնդկաստանում և Ճապոնիայում, օրինակ, շատ կարևոր է ափսեն դատարկ թողնելը, որպեսզի տան տերը տեսնի, որ դուք երախտապարտ եք նրան հյուրասիրության համար և հենց այդպես (դատարկ ափսեով) նրան շնորհակալություն եք հայտնում։ Չինաստանում, ընդհակառակը, դատարկ ափսեն կխոսի այն մասին, որ դուք շատ ագահ մարդ եք և չեք կարողանում հագենալ։ Ձեզ մեծ հաճույքով կվերագրեն աղքատություն, հիվանդություն և լավ դաստիարակության բացակայություն։Пустая тарелка имеет разное значение в разных странах, фото Alpha

Երբեք մինչև վերջ մի խմեք սուրճը կամ թեյը բեդվինական գյուղում, այլապես դուք ստիպված կլինեք խմել այն մինչև ձեր կյանքի վերջը և ստանալ ստամոքսի և առիթմիայի խանգարում։ Այստեղ բաժակը դատարկելը նշանակում է, որ դուք  էլի եք ուզում։ Ի՞նչ անել, եթե չեք ցանկանում այլևս խմել։ Ուղղեք դատարկ բաժակով ձեռքը դեպի թեյնիկով մարդը և այն թեթև թափահարեք։ Դա նշանակում է․«Շատ շնորհակալություն, ամեն ինչ շատ համեղ էր, բայց ես էլ չեմ ուզում»։

Ինչպես տեսնում եք, այս բոլոր կանոնները այնքան էլ բարդ չեն։ Այնպես որ, եթե չեք ցանկանում վիրավորել ձեր ճանապարհորդած երկրի բնակիչներին, ապա սովորեք նրանց գոնե հիմնական ավանդույթները։

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%