Nature Physics. Արեգակնային էներգիայի քննադատությունը հիմնված է ապատեղեկատվության վրա
ЭКОНОМИКАLenta.ru-ն գրում է, որ Արևային մարտկոցների որպես հանածո վառելիքի ծախսարդյունավետ և արդյունավետ փոխարինման քննադատությունը հիմնված է այլընտրանքային էներգիայի հակառակորդների կողմից տարածվող ապատեղեկատվությունների վրա: Որոշ նման սխալ պնդումներ հերքվել են Կոլորադոյի վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի հետազոտողների կողմից, որոնք հոդված են հրապարակել Nature Physics ամսագրում:
Փորձագետների կարծիքով, ֆոտոգալվանային մոդուլների թունավորության մասին պնդումներն առաջացնում են կանաչ էներգիայի դեմ հակազդեցություն: Հանածո վառելանյութերն աստիճանաբար հեռացնելով հնարավոր է թափոնների զանգվածի և թունավորության զգալի կրճատում, իսկ արևային էներգիայի հետ կապված թափոնները բավական քիչ են, որպեսզի անհրաժեշտություն առաջանա մշակել դրանց արդյունավետ ուտիլիզացիայի մեթոդներ:
Բազմաթիվ կայքեր, այդ թվում՝ առողջապահության ոլորտին նվիրված, ցուցում են, որ արևային էներգիայի օգտագործումը կապված է շրջակա միջավայրի աղտոտման հետ, ինչպիսիք են մկնդեղը, գալիումը, գերմանումը և վեցավալենտ քրոմը: Նշենք, որ ֆոտոգալվանային կայանքների մեծ մասը ներառում է բյուրեղային սիլիցիում կամ կադմիումի տելուրիդ: Չնայած այդ նյութերը թունավոր են, բայց դրանք կազմում են մոդուլների 0,1 տոկոսից էլ պակաս զանգված, իսկ մոդուլները հիմնականում պատրաստված են ապակուց, ալյումինից և պոլիմերներից:
Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով շրջակա միջավայրի և մարդու առողջության համար միակ պոտենցիալ սպառնալիքը մոդուլների արտադրության մեջ օգտագործվող զոդումից առաջացող կապարի հետքերն են: Ինչ վերաբերում է այլ ծանր մետաղներին, ապա վերջին շրջանում օգտագործվող կադմիումի տելուրիդը չափազանց կայուն է և չի ներկայացնում նույն թունաբանական վտանգը, ինչ կադմիումը:
Արևային էներգիայի հակառակորդները նաև հաճախ են մեջբերում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) զեկույցը, որը գնահատում է, որ եթե արևային էներգիան օգտագործվի ամբողջ աշխարհում, ապա մինչև 2050 թվականը ֆոտոգալվանային համակարգերից 60 միլիոն տոննա թափոն կստեղծվի: Սակայն զեկույցի հրապարակումից հետո ֆոտոգալվանային մոդուլների ծառայության ժամկետը գրեթե եռապատկվել է։ Բացի այդ, հանածո վառելիքի՝ ածխի մոխրի և նավթի տիղմի օգտագործումից առաջացած թափոնները համապատասխանաբար 800 և 5 անգամ ավելի են: Մինչև 2050 թվականը մարդկությունը կարտադրի 440-1300 անգամ ավելի շատ քաղաքային աղբ, քան ֆոտոգալվանային թափոններն են:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]