Եթե հակաբիոտիկ եք ընդունում․ ինչպես նվազեցնել դրանց վնասակարությունը
ЛАЙФՇոտլանդացի գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգը 1928 թվականին երբ հայտնագործեց հակաբիոտիկները, աշխարհը փոխվեց: Այսօր դրանց շնորհիվ հնարավոր է դարձել պայքարել շատ լուրջ վարակների դեմ: Սակայն բոլորը գիտեն` հակաբիոտիկները որքան որ օգնում են, այնքան էլ վնասակար հատկանիշներ ունեն:
Դեղամիջոցը ոչնչացնում է ոչ միայն վնասակար միկրոօրգանիզմները, այլեւ օգտակար: Հակաբիոտիկները խախտում են աղիների միկրոֆլորան` բերելով դիսբակտերիոզի: Արդյունքում որովայնում ցավեր ու անհանգստություն է սկսվում, խախտվում է ախորժակը, մաշկի հետ խնդիրներ են առաջ գալիս, իմունիտետն ընկնում է:
Ինչպես կարելի է նվազեցնել հակաբիոտիկների վնասակարությունը: Առաջին հերթին հիշեք, որ հակաբիոտիկներ պետք է ընդունել խիստ անհրաժեշտության դեպքում: Չի կարելի ամեն հարբուխի ու գրիպի դեպքում դիմել հակաբիոտիկների օգնությանը: Հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում եւ դրանից հետո շատ մածուն եւ կեֆիր օգտագործեք` միկրոֆլորան կարգավորելու համար: Եւ ամենակարեւորը, մի մոռացեք հեղուկ, հատկապես` ջուր օգտագործելու մասին: Եթե հակաբիոտիկներ եք ընդունում, օրական երկու լիտր գոնե ջուր խմեք:



