Կանաչ էներգիան աշխարհը կտիրի մինչև 2030 թվականը
ЭКОНОМИКАHi-tech.mail.ru-ն գրում է, որ Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) կանխատեսել է էներգիայի աղբյուրների անխուսափելի փոփոխություն. ածխի ու նավթի փոխարեն կլինեն արևն ու քամին։ Ներկայումս արեգակնային էներգիան ավելի ու ավելի շատ տեղ է գրավում մարդկանց կյանքում: Հոկտեմբերի 24-ի նոր զեկույցում IEA-ն պնդում է, որ մինչև 2030 թվականը ճանապարհներին 10 անգամ ավելի շատ էլեկտրական մեքենաներ կլինեն, քան այսօր: Նման ենթադրությունները հիմնված են ԱՄՆ կառավարության ներկայիս էներգետիկ քաղաքականության վրա. միայն արևային մարտկոցներն արդեն ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրում, քան ամբողջ ԱՄՆ էներգետիկ հատվածը:
Վերականգնվող էներգիայի աղբյուրների խթանումը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ այն ավելի էժան է և արդյունավետ, այլ նաև այն պատճառով, որ նվազեցնում է ազդեցությունը մոլորակի կլիմայի վրա: «Մաքուր էներգիայի անցումը կատարվում է ամբողջ աշխարհում, և դա անխուսափելի է: Այլևս «եթե»-ների հարցը չէ, մենք հիմա ասում ենք որքան շուտ, և որքան շուտ, այնքան լավ բոլորիս համար,- ասել է IEA-ի տնօրեն Ֆաթիհ Բիրոլը մամուլի հաղորդագրության մեջ հրապարակելով նոր տարեկան զեկույցը,- մաքուր էներգիայի անցումը կատարվում է ամբողջ աշխարհում, և դա անխուսափելի է»:
Էներգիայի վերականգնվող աղբյուրներն ավելի ու ավելի կնվազեցնեն հանածո վառելիքի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ, կանխատեսում է IEA-ն: Ածխի, նավթի և գազի պահանջարկը կհասնի գագաթնակետին այս տասնամյակում, սակայն շատ կառավարություններ նախատեսում են մինչև 2030 թվականը ⅔ ավելի շատ վերականգնվող էներգիա օգտագործել, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]