Ինչպես լիմոնաջուր խմել, որպեսզի նիհարեք
ЛАЙФԼիմոնաջրով նիհարելը բավական արդյունավետ է։ Ճապոնացի գիտնականները պարզել են, որ լիմոնի նյութերի եւ ջրի խառնուրդը նպաստում է նիհարելուն՝ արագացնելով նյութափոխանակությունը։ Այսպիսով, ինչպես լիմոնաջուր խմել՝ նիհարելու համար։
Առաջին քայլ՝ Բաժակի մեջ տաք ջուր լցրեք եւ դրա մեջ մեկ ճաշի գդալ թարմ քամած լիմոնահյութ լցրեք։ Մի բաժակ խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին, մյուսը քնելուց առաջ։
Քայլ 2 Քաղցր, գազավորված ըմպելիքը փոխարինեք լիմոնաջրով։ Կոնսերվանտները վնասակար են, մինչդեռ լիմոնաջուրը պահում է օրգանիզմում ջրի բալանսը։
Քայլ 3 Ջրի շշի մեջ մի քանի կտոր լիմոն դրեք եւ մի փոքր թարմ դաղձ։ Դրեք սառնարանը գիշերը, առավոտյան հանեք լիմոնն ու դաղձն ու ջուրը խմեք ողջ օրվա ընթացքում։
Քայլ 4 Ուտելուց 20 րոպե առաջ լիմոնաջուր խմեք։ Դա կհագեցնի ձեզ ու թույլ չի տա շատ ուտել։ Զգուշացում՝ Լիոնաջուրը 24 ժամից ավելի մի պահեք։



